Եւ ցժողովուրդն ասասցես. Սրբեցարուք առ վաղիւ, եւ կերիջիք միս. զի լացէք առաջի Տեառն եւ ասացէք. Ո՞ ջամբեսցէ մեզ միս. զի լաւ էր մեզ յԵգիպտոս. եւ տացէ ձեզ Տէր միս ուտելոյ, եւ կերիջիք միս։
այլ զամսօրեայ աւուրս ուտիցէք, մինչեւ ելանիցէ ընդ ռընգունս ձեր, եւ եղիցի ձեզ ի դառնութիւն. զի հեստեցէք Տեառն որ է ի միջի ձերում, եւ լացէք առաջի նորա, եւ ասէիք՝ Ընդէ՞ր էր մեզ ելանել յԵգիպտոսէ։