11 Եւ եղեւ յամին երկրորդի յամսեանն երկրորդում որ օր քսան էր ամսոյն, վերացաւ ամպն ի խորանէն վկայութեան։
Եւ եղեւ յամսեանն առաջնում յամի երկրորդի ելանելոյ նոցա յերկրէն Եգիպտացւոց՝՝ յամսամտին կանգնեցաւ խորանն։
Յամսեանն առաջնում յամսամտի ամսոյն կանգնեսցես զխորանն, զյարկ վկայութեանն։
Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի յանապատին Սինայի, ի խորանին վկայութեան, ի միում՝ ամսեանն երկրորդի, յամին երկրորդի ելանելոյ նոցա յերկրէն Եգիպտացւոց, ասէ.
Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի յանապատին Սինայի, յամին երկրորդի ելանելոյ նոցա յԵգիպտոսէ յամսեանն առաջնում, եւ ասէ.
յամսեանն երկրորդի, ի չորեքտասաներորդում աւուր ընդ երեկս արասցէ զնա, բաղարջով եւ եղեգով կերիցեն զնա.
Ի սկսանել չորեքտասաներորդի աւուր ամսոյն՝՝ յանապատին Սինայի. որպէս հրամայեաց Տէր Մովսիսի, այնպէս արարին որդիքն Իսրայելի։
Տէր Աստուած մեր խօսեցաւ ընդ մեզ ի Քորեբ եւ ասէ. Շատ լիցի ձեզ բնակելդ ի լերինս յայսմ.