9 Եւ զհետ նոցա կալաւ Հռափիա իշխան կողմանց տեղեացն Երուսաղեմի.
եւ ի ձեռանէ նորա կալաւ Յերադիա որդի Յերոմաք, եւ ի կողմանէ տանն իւրոյ. եւ ի ձեռանէ նորա կալաւ Ատտուս որդի Սաբանեայ։
եւ ի ձեռանէ նորա կալաւ՝՝ Սաղում որդի Ալոհեմ՝ իշխան կիսոյ կողմանն Երուսաղեմի, ինքն եւ դստերք իւր։
Եւ զհետ նորա կալաւ Նէեմաս որդի Ազբուք՝ իշխան կողմանն Բեթսուր մինչեւ ի պարտէզ տեղեացն Դաւթի, մինչեւ ի ջրբուղխսն կազմելոյ՝՝, եւ մինչեւ ցԲեթագաբարին.
եւ զհետ նորա կալան Ղեւտացիքն, Հռայում որդի Բանեայ. եւ ի ձեռանէ նոցա կալաւ Ասաբիա՝ իշխան կողմանցն Կէիլայ՝՝.