7 Եւ այս են որդիք Բենիամինի. Սեղոն որդի Մեսեղովմ, որդի Յովադ, որդի Փադայի, որդի Կովղիայ, որդի Մաասիա, որդի Աթիէլ, որդի Եսայեայ։
Եւ որդիք Անանեայ՝ Փաղէտիա, եւ Յեսիա որդի նորա, Հռափայիա որդի նորա, Ոռնա որդի նորա, Աբդիա որդի նորա, Սեքենիա որդի նորա։
Սոքա իշխանք տոհմից ըստ ազգին իւրեանց առաջնորդք, եւ սոքա բնակեցան յԵրուսաղէմ։
Ամենայն որդիք Փարեսի որ նստան յԵրուսաղէմ, չորեքհարեւր վաթսուն եւ ութ՝ արք զօրաւորք։
Եւ զհետ նորա Գեբէի, Սեղէի, ինն հարեւր քառասուն եւ ութ։