8 Յիշեա, Տէր, զբանն քո զոր պատուիրեցեր ծառային քո Մովսիսի եւ ասացեր. Եթէ դուք ոչ պահեսջիք զօրէնս իմ, եւ ես ցրուեցից զձեզ ընդ հեթանոսս.
Եւ ցրուեցից զքեզ ընդ ազգս, եւ ցանեցից զքեզ ընդ գաւառս, եւ պակասեսցէ պղծութիւն քո ի քէն։
Վասն այնորիկ հարք կերիցեն զորդիս ի միջի քում, եւ որդիք կերիցեն զհարս. եւ արարից ի քեզ դատաստանս, եւ ցրուեցից զամենայն մնացորդս քո ընդ ամենայն հողմս։
Եւ թողից ի ձէնջ ապրեալս ի սրոյ ի մէջ ազգաց ի վարատման ձերում ի մէջ աշխարհաց։
առնել ողորմութիւն ընդ հարս մեր, եւ յիշել զուխտն իւր սուրբ։
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։