3 զի փարիսեցիքն եւ ամենայն Հրեայք եթէ ոչ բռնալիր լուանան զձեռս, հաց ոչ ուտեն. քանզի ունին զաւանդութիւն ծերոցն.
Եւ անարգէք զբանն Աստուծոյ ձերով աւանդութեամբն, զոր աւանդեցէք, եւ բազում ինչ այլ որ այսմ նման է՝ առնէք։
Ապա հարցանեն զնա փարիսեցիքն եւ դպիրք թէ՝ Ընդէ՞ր աշակերտքն քո ոչ գնան ըստ աւանդութեան ծերոցն, այլ խառնակ ձեռօք հաց ուտեն։
Իբրեւ ետես փարիսեցին, զարմացաւ, զի նախ ոչ մկրտեցաւ յառաջ քան զճաշ։
Անդ էին թակոյկք կճեայք վեց ըստ սրբութեանն Հրէից, տանէին մի մի ի նոցանէ մարս երկուս կամ երիս։
Եւ յառաջադէմ էի ի Հրէութեանն քան զբազում հասակակիցս իմ որ յազգին իմում էին. առաւել նախանձախնդիր էի իմոյ հայրենի աւանդութեանցն։
Զգոյշ լերուք մի՛ ոք իցէ որ զձեզ կողոպտիցէ ճարտարմտութեամբ եւ սնոտի խաբէութեամբ, որք ըստ մարդկան աւանդութեան եւ ըստ տարերց աշխարհիս, եւ ոչ ըստ Յիսուսի Քրիստոսի.
Գիտասջիք զի ոչ ապականացու արծաթեղինօք եւ ոսկեղինօքն փրկեցարուք ի ձերոց ունայնութեան հայրենատուր գնացիցն,