2 Որպէս եւ գրեալ է ի մարգարէս. Ահաւասիկ ես առաքեմ զհրեշտակ իմ առաջի քո, որ հանդերձեսցէ զճանապարհս քո առաջի քո։
Մտանէր տեսանել զնանրութիւն, խօսէր ի սրտի իւրում, եւ ժողովէր զանօրէնութիւնս յանձն իւր. արտաքս ելանէր եւ զնոյն խօսէր։
Ահա ես առաքեմ զհրեշտակ իմ, եւ տեսցէ զճանապարհս իմ՝՝ առաջի իմ. եւ յանկարծակի եկեսցէ ի տաճար իւր Տէր զոր դուքն խնդրէք, եւ հրեշտակն ուխտի զոր դուք կամիք. ահաւադիկ գայ, ասէ Տէր ամենակալ։
Զի նա է վասն որոյ գրեալն է. Ահա ես առաքեցից զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, որ պատրաստեսցէ զճանապարհս քո առաջի քո։
Եւ նոքա ասեն ցնա. Ի Բեթղեհեմ Հրէաստանի։ Զի այսպէս գրեալ է ի ձեռն մարգարէին.
Որդի մարդոյ երթայ, որպէս եւ գրեալ է վասն նորա, բայց վա՜յ մարդոյն այնմիկ յոյր ձեռն Որդի մարդոյ մատնեսցի. լաւ էր նմա թէ չէր ծնեալ մարդն այն։
Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս. Ամենեքին դուք գայթակղելոց էք յինէն յայսմ գիշերի. զի գրեալ է թէ՝ Հարից զհովիւն եւ ցրուեսցին ոչխարք հօտին։
Որպէս խօսեցաւ բերանով սրբոց որ յաւիտենից մարգարէքն նորա էին.
Եւ դու, մանուկ, մարգարէ Բարձրելոյ կոչեսջիր. զի երթիցես առաջի երեսաց Տեառն պատրաստել զճանապարհս նորա,
Եւ առեալ զերկոտասանսն առանձինն՝ ասէ ցնոսա. Ահաւասիկ ելանեմք յԵրուսաղէմ, եւ կատարեսցին ամենայն գրեալքն մարգարէիւք վասն Որդւոյ մարդոյ։