10 Եւ տեսցէ թշնամին իմ, եւ ծածկեսցէ զնա ամօթ, որ ասէր ցիս. Ո՞ւր է Տէր Աստուած քո. աչք իմ տեսցեն ի նա. արդ եղիցի կոխան իբրեւ զկաւ ի ճանաարհի։
Եւ լեսի զնոսա իբրեւ զհող երկրի, եւ իբրեւ զկաւ գռեհաց մանրեցից զնոսա։
Ես ասացի ի զարմանալ իմում, թէ՝ Ամենայն մարդ սուտ է։
Առաքեա, Տէր, զլոյս քո եւ զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ, եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո։
Զզօրութիւն իմ առ քեզ պահեցից՝՝, զի Աստուած օգնական իմ է։
եւ առաջնորդեցեր նմա, հաստատեցեր զարմատս նորա եւ ելից զերկիր։
Տէր, բազուկ քո բարձր, եւ ոչ ծանեան. ծանիցեն եւ ամաչեսցեն, եւ նախանձ առցէ զժողովուրդն անխրատ՝՝. եւ այժմ հուր զհակառակորդս կերիցէ։
Բայց ես զարթուցից զհիւսիսայինն եւ զարեւելեայն. կոչեսցին յանուն իմ, եկեսցեն իշխանք. եւ իբրեւ զկաւ բրտի զոր բրուտն կոխէ՝ այնպէս կոխիցիք։
զի ահաւադիկ ես փոքր մեւս եւս եւ տաց՝՝ զքեզ ի մէջ ազգաց, արհամարհեալ ի մէջ մարդկան։
Եւ հատուցից Բաբելոնի եւ բնակչաց Քաղդէացւոցն ըստ ամենայնի չարեացն նոցա զոր արարին ընդ Սիոն, առաջի աչաց ձերոց, ասէ Տէր։
Յամօթ եղաք, զի լուաք զնախատինս մեր, ծածկեցին անարգանք զերեսս մեր, մտին այլազգիք ի սրբութիւնս մեր ի՝՝ տան Տեառն։
Սփածցին քուրձս, եւ ծածկեսցեն զնոսա ցնորք. յամենայն երեսս ամօթ, եւ յամենայն գլուխս կնդութիւն։
Ընդ աստիճանս եւ ընդ սեղանն լացցեն քահանայք եւ պաշտօնեայք Տեառն, եւ ասասցեն. Խնայեա. Տէր, ի ժողովուրդս քո, եւ մի՛ տար զժառանգութիւն քո ի նախատինս՝ տիրել ի վերայ նորա ազգաց. զի մի՛ ասասցեն ի հեթանոսս թէ՝ Ո՞ւր է Աստուած նոցա։
Վասն սպանման եւ ամպարշտութեան եղբօրն՝՝ Յակոբայ ծածկեսցէ զքեզ ամօթ, եւ ջնջեսցիս յաւիտեան։
Եւ մի՛ տեսցես զաւեր եղբօրն քո յաւուրն օտարաց, եւ մի՛ ոտնհար լիցիս՝՝ որդւոցն Յուդայ յաւուրս կորստեան նոցա, եւ մի՛ մեծաբանեսցես յաւուր նեղութեան,
Եւ արդ ժողովեցան ի վերայ քո ազգք բազումք, որք ասէին. Եկայք ոտնհար լիցուք՝՝, եւ տեսցեն աչք մեր ի վերայ Սիոնի։
Մի՛ ոտնհար լինիր ինձ, թշնամի իմ, զի գլորեցայ, միւսանգամ կանգնեցայց. զի թէ նստայց ի խաւարի՝ Տէր է իմ լոյս։
Զի եհան ի քէն Տէր շուրջ զանիրաւութիւնս. փրկեաց զքեզ Տէր ի ձեռաց թշնամեաց քոց՝՝. Թագաւոր Իսրայելի Տէր ի միջի քում, եւ ոչ եւս տեսցես զչարիս։
Եւ եղիցին իբրեւ զպատերազմօղք՝ որ կոխիցեն զկաւ ի ճանապարհս պատերազմի՝՝, եւ ճակատեսցին, զի Տէր ընդ նոսա է, եւ ամաչեսցեն հեծեալք յերիվարս։
Եւ աչք ձեր տեսցեն, եւ դուք իսկ ասասջիք եթէ՝ Բարձրացաւ Տէր ի վերայ սահմանաց՝՝ Իսրայելի։
Եւ կոխեսջիք զանօրէնս, եւ եղիցին մոխիր ի ներքոյ ոտից ձերոց յաւուրն զոր ես արարից, ասէ Տէր ամենակալ՝՝։
եթէ յուսացաւ յԱստուած, փրկեսցէ այժմ զդա, եթէ կամի զդա. քանզի ասաց եթէ Աստուծոյ Որդի եմ։
եւ լուեալ Քանանացւոցն եւ ամենայն բնակչաց երկրին՝ պատեսցեն զմեզ եւ սատակեսցեն յերկրէ. եւ զի՞նչ արասցես զանուն քո մեծ։
Ուրախ լերուք ի վերայ նորա, երկինք եւ սուրբ առաքեալք եւ մարգարէք, զի դատեցաւ Աստուած զդատաստան ձեր ի դմանէ։