Սուգ առէք յանձինս, զի կորեաւ Գեդեբոն՝ տեղի մեհենին ձերոյ. անդր ելանիցէք լալ ի Նաբաւ Մովաբացւոց։ Ողբացէք՝ զի ամենայն գլուխ ի կնդութիւն, եւ ամենայն բազուկք խորտակեալք։՝՝
Արի ի խոստովանութիւն ի գիշերի, ի սկիզբն ի գլուխ պահուց քոց՝՝. հեղ իբրեւ զջուր զսիրտ քո առաջի Տեառն. համբարձ զձեռն քո վասն անձանց տղայոց՝ որ լուծանէին ի սովոյ ի գլուխ ճանապարհաց ելից եւ մտից քոց։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Կին քո ի քաղաքիդ պոռնկեսցի, եւ ուստերք քո եւ դստերք քո ի սուր անկցին, եւ երկիրդ քո լարաբաժին բաժանեսցի, եւ դու յերկրի պղծում վախճանեսցիս, եւ Իսրայէլ գերելով գերեսցի յերկրէ իւրմէ։
Եւ դարձուցից ի սուգ զտօնս ձեր, եւ զամենայն երգս ձեր յողբս, եւ ածից ի վերայ ամենայն հասակաց քուրձ, եւ ի վերայ ամենայն գլխոց կնդութիւն. եւ արարից նմա իբրեւ սուգ սիրելւոյ, եւ որոց ընդ նմայն իցեն՝ իբրեւ օր ցաւոց՝՝։