Եւ եկայք խօսեսցուք ընդ միմեանս, ասէ Տէր. եւ եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ՝ իբրեւ զձիւն սպիտակ արարից. եւ եթէ իցեն իբրեւ զորդան կարմիր՝ իբրեւ զասր սուրբ արարից։
Եւ Տէր տացէ զձայն իւր առաջի երեսաց զօրութեան իւրոյ. զի բազում է յոյժ բանակ նորա, եւ հզօր գործ պատերազմաց՝՝ նորա. զի մեծ է օր Տեառն, մեծ եւ երեւելի յոյժ. եւ ո՞վ իցէ նմա բաւական։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
Զի ահա եկեսցէ օր Տեառն բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենեքին որ գործեն զանօրէնութիւն եղէգն, եւ վառեսցի զնոքօք օրն որ գալոց իցէ՝՝, ասէ Տէր ամենակալ, եւ մի՛ մնասցէ նոցա արմատ եւ մի՛ ուռ։