Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԱՂԱՔԻԱՅ 3:1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ահա ես առաքեմ զհրեշտակ իմ, եւ տեսցէ զճանապարհս իմ՝՝ առաջի իմ. եւ յանկարծակի եկեսցէ ի տաճար իւր Տէր զոր դուքն խնդրէք, եւ հրեշտակն ուխտի զոր դուք կամիք. ահաւադիկ գայ, ասէ Տէր ամենակալ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԱՂԱՔԻԱՅ 3:1
38 Iomraidhean Croise  

Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով ի խորհուրդս ուղղոց, ի ժողովուրդս։


Եւ ահա ես առաքեմ զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, զի պահեսցէ զքեզ ի ճանապարհի. որպէս զի տարցի զքեզ յերկիրն՝ զոր պատրաստեցի քեզ։


Զգոյշ լեր անձին քում եւ լուիցես նմա, եւ մի՛ անհաւան լինիցիս նմա. զի ոչ խորշիցի ի քէն՝՝, քանզի անուն իմ ի վերայ նորա է։


ահաւասիկ Տէր Տէր գայ զօրութեամբ եւ բազուկն տէրութեամբ իւրով. ահաւասիկ վարձք իւր ընդ իւր, եւ գործք առաջի նորա։


Ոչ պատգամաւոր ոք եւ ոչ հրեշտակ, այլ ինքնին Տէր՝՝ փրկեաց զնոսա. վասն սիրելոյ զնոսա եւ խնայելոյ ի նոսա ինքնին փրկեաց զնոսա, եւ վերացոյց զնոսա եւ բարձրացոյց զամենայն աւուրս յաւիտենից։


Վասն այդորիկ տացէ ձեզ Տէր ինքնին նշան. Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ։


Զի մանուկ ծնաւ մեզ, որդի տուաւ մեզ, որոյ իշխանութիւն իւր եղեւ ի վերայ ուսոց իւրոց. եւ անուն կոչեցաւ նմա՝ Հրեշտակ մեծի խորհրդոյ,՝՝ Սքանչելի, Խորհրդակից, Աստուած Հզօր. Իշխան, Հայր հանդերձելոյ աշխարհին։


Եւ ասէ Անգէոս հրեշտակն Տեառն ցժողովուրդն՝՝. Ես ընդ ձեզ եմ, ասէ Տէր։


Եւ ծանիջիք եթէ ես առաքեցի առ ձեզ զպատուէրդ զայդ՝ լինել ուխտի իմոյ առ Ղեւտացիսն, ասէ Տէր ամենակալ։


Զի շրթունք քահանային զգուշասցին գիտութեան, եւ օրէնս խնդրեսցեն ի բերանոյ նորա. զի հրեշտակ Տեառն ամենակալի է։


Եւ ահա ես առաքեմ առ ձեզ զԵղիա Թեզբացի, մինչչեւ եկեալ իցէ օր Տեառն մեծ եւ երեւելի.


եւ եթէ կամիք ընդունել, նա է Եղիա որ գալոցն է։


Եւ դու, մանուկ, մարգարէ Բարձրելոյ կոչեսջիր. զի երթիցես առաջի երեսաց Տեառն պատրաստել զճանապարհս նորա,


Եւ ուսուցանէր զնոսա հանապազ ի տաճարին. իսկ քահանայապետքն եւ դպիրք եւ գլխաւորք ժողովրդեանն խնդրէին զնա կորուսանել,


Զի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է Օծեալ Տէր, ի քաղաքի Դաւթի։


Եւ սա ի նմին ժամու յարուցեալ գոհանայր զՏեառնէ, եւ խօսէր զնմանէ ընդ ամենեսին որ ակն ունէին փրկութեանն Երուսաղեմի՝՝։


Եւ եղեւ յետ երից աւուրց գտին զնա ի տաճարին, զի նստէր ընդ վարդապետսն, լսէր ի նոցանէ եւ հարցանէր զնոսա։


Եւ ասէ Պաւղոս. Յովհաննէս մկրտեաց մկրտութիւն ապաշխարութեան ամենայն ժողովրդեանն եւ ասէր՝՝ զի որ գալոցն է յետ նորա՝ ի նա հաւատասցեն, այսինքն է ի Յիսուս Քրիստոս։


Սա է որ եղեւ յեկեղեցւոջն յանապատին ընդ հրեշտակին, որ խօսեցաւ ընդ նմա ի լերինն Սինայ եւ ընդ հարսն մեր, որ ընկալաւ զպատգամս կենդանիս տալ մեզ։


Lean sinn:

Sanasan


Sanasan