Վասն այսորիկ բարձցի անօրէնութիւն Յակոբայ. եւ այս է օրհնութիւն նորա, յորժամ բարձից ի նմանէ զմեղս նորա. ի ժամանակի յորում մանրեսցեն իբրեւ զփոշի մանր՝ զամենայն քարինս մեհենաց քոց. եւ մի՛ եւս մնասցեն գործք պաշտամանցն նոցա, այլ կոտորեսցին իբրեւ զմայրի փայտահարաց։
մուծանել ձեզ զորդիս այլազգիս՝ անթլփատս սրտիւ եւ անթլփատս մարմնով՝ լինել ի սրբութիւնս իմ, եւ պղծել զնոսա, ի մատուցանել ձեզ զհացդ իմ ճարպով եւ արեամբ, եւ անցանէք զուխտիւ իմով ամենայն անօրէնութեամբք ձերովք։
Եւ զեղբարս քո զցեղն Ղեւեայ, զգունդ հօր քո, մատուսցես առ քեզ, եւ յաւելցին ի քեզ, եւ պաշտեսցեն զքեզ. եւ դու եւ որդիք քո ընդ քեզ, յանդիման խորանին վկայութեան։
Եւ ես ահա առի զՂեւտացիսն ի միջոյ որդւոցն Իսրայելի փոխանակ ամենայն անդրանկան որ բանայ զարգանդ ի միջոյ որդւոցն Իսրայելի. փրկանք նոցա լիցին,՝՝ եւ եղիցին ինձ Ղեւտացիքն։