Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԱՂԱՔԻԱՅ 2:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Ահաւասիկ ես որոշեցից ձեզ թեկն՝՝, եւ ցանեցից զապաւառն ընդ երեսս ձեր, զապաւառն տօնից ձերոց, եւ բարձից զձեզ նովաւ՝՝։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԱՂԱՔԻԱՅ 2:3
16 Iomraidhean Croise  

վասն այսորիկ ես ածից չարիս ի վերայ տանն Յերոբովամայ, եւ սատակեցից զՅերոբովամայ որ միզիցէ զորմով, կծկեալ եւ լքեալ ի մէջ Իսրայելի. եւ հաւաքեցից զհետ տանն Յերոբովամայ, որպէս հաւաքիցի աղբ, մինչեւ սպառել զնա։


Յորժամ համարեսցի թէ հաստատեալ իցէ՝ յայնժամ՝՝ ի սպառ կորիցէ, եւ որ գիտէին զնա՝ ասասցեն թէ՝ Ո՞ւր է։


Ահաւասիկ թագաւորութիւնք երկրի ժողովեցան, եւ անցին ի միասին։


Ընդունելի՝՝ ես դու մեր, տես, Աստուած, եւ նայեաց յերեսս օծելոյ քո։


Եւ զմիս զուարակին եւ զմորթ նորա եւ զապաւառն այրեսցես արտաքոյ բանակին. զի այն իսկ է վասն մեղաց։


եւ ցամաքեցուսցեն յարեւու եւ ընդ լուսնով եւ ընդ ամենայն աստեղբք, եւ՝՝ առաջի ամենայն զօրութեանց երկնից զոր սիրեցինն՝ եւ որոց ծառայեցինն, եւ որոց զհետն գնացին, եւ յորս ապաստան լինէին, եւ երկիր պագանէին նոցա. ոչ կոծեսցին եւ ոչ լայցեն, այլ ի նշաւակ եղիցին՝՝ ի վերայ երեսաց երկրի.


զի թշուառացան դաշտք. սուգ առցէ երկիր, զի թշուառացաւ ցորեան, ցամաքեցաւ գինի, նուազեաց ձէթ։


Խայտացին երինջք ի մսուրս իւրեանց. ապականեցան՝՝ գանձք, տապալեցան շտեմարանք, զի խորշակահար եղեւ ցորեան։


արարից նոյնպէս եւ ես ձեզ. հաստատեցից ի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս, զքոս եւ զդալուկն որ սորեցուցանիցեն զաչս ձեր, եւ հաչիցէք յանձինս ձեր, եւ սերմանեսջիք ի սնոտիս զսերմանիս ձեր, եւ զայն հակառակորդք ձեր կերիցեն.


Եւ ընկեցից ի վերայ քո զպղծութիւնս եւ զաղտեղութիւնս քո՝՝, եւ արարից զքեզ խայտառակ։


Եւ ես ետու զձեզ արհամարհեալս եւ լքեալս ընդ ամենայն ազգս, փոխանակ զի ոչ պահեցէք զճանապարհս իմ. այլ ակն առնուիք օրինօքն։


Ոչ յերկիր եւ ոչ յաղբ է պիտանացու, այլ ընկենուլ զնա արտաքս։ Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ։


հայհոյէին, աղաչէաք. իբրեւ առակ նշաւակի եղեաք ամենայն աշխարհի, ամենեցուն փարելի լինել մինչեւ ցայժմ։


Սերմն բազում հանցես յանդի, եւ սակաւ ժողովեսցես. զի կերիցէ զայն մարախ։


Lean sinn:

Sanasan


Sanasan