6 Եւ այլն անկաւ յապառաժի. եւ ընդ բուսանելն՝ չորացաւ առ ի չգոյէ հիւթոյ։
Տէր, աչք քո ի հաւատս՝՝. տանջեցեր զնոսա, եւ նոցա ոչ ցաւեաց. վախճանեցեր զնոսա, եւ ոչ կամեցան ընդունել զխրատ. կարծրացուցին զերեսս իւրեանց քան զվէմ, եւ ոչ կամեցան դառնալ։
Եւ տաց նոցա սիրտ այլ, եւ ոգի նոր պարգեւեցից նոցա՝՝. եւ հանից զսիրտն քարեղէն ի մարմնոց նոցա, եւ տաց նոցա սիրտ մարմնեղէն.
եւ տաց ձեզ սիրտ նոր, եւ ոգի նոր նորոգեցից ի ձեզ, եւ հանից զսիրտն քարեղէն ի մարմնոց ձերոց, եւ տաց ձեզ սիրտ մարմնեղէն.
Զի ահաւասիկ Տէր հրաման տացէ, եւ հարցէ զմեծ ապարանսն կործանմամբ, եւ զփոքր ապարանս պատառմամբ։
Եւ որք յապառաժին, որք յորժամ լսիցեն, խնդութեամբ ընդունին զբանն, եւ արմատս ոչ ունիցին. որք առ ժամանակ մի հաւատան, եւ ի ժամանակի փորձութեան հեռանան։
Ել սերմանացան սերմանել զսերմանիս իւր. եւ ի սերմանելն իւրում էր որ անկաւ առ ճանապարհաւ եւ եղեւ կոխան, եւ թռչունք երկնից կերան զնա։
Եւ այլն անկաւ ի մէջ փշոց, եւ ընդ նմին բուսեալ փշոցն՝ հեղձուցին զնա։
յասելն. Այսօր եթէ ձայնի նորա լուիցէք, մի՛ խստացուցանէք զսիրտս ձեր իբրեւ ի դառնութեանն։