5 Ել սերմանացան սերմանել զսերմանիս իւր. եւ ի սերմանելն իւրում էր որ անկաւ առ ճանապարհաւ եւ եղեւ կոխան, եւ թռչունք երկնից կերան զնա։
Եւ իջանէին թռչունք ի վերայ յօշելոյ անդամաթուին նոցա. եւ նստէր առ նոքօք՝՝ Աբրամ։
Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. Որ սերմանէ զսերմն բարի՝ է Որդի մարդոյ.
Դուք էք աղ երկրի. ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի. ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ։
Եւ նոքա են որ առ ճանապարհաւն՝ ուր բանն սերմանի, եւ յորժամ լսեն զնա, գայ Սատանայ եւ հանէ զբանն սերմանեալ ի սիրտս նոցա։
Եւ ի ժողովել բազում ժողովրդոց, եւ ըստ քաղաքաց քաղաքաց եկելոցն առ նա, ասէ առակաւ։
Եւ այլն անկաւ յապառաժի. եւ ընդ բուսանելն՝ չորացաւ առ ի չգոյէ հիւթոյ։
Վասն այնորիկ պարտ է մեզ առաւել եւս ունկնդիր լինել բանիցն ասացելոց, զի մի՛ երբեք նուազեսցուք։