12 Եւ որք առ ճանապարհաւն՝ այնոքիկ են որ լսենն, եւ ապա գայ Սատանայ հանէ զբանն ի սրտից նոցա, զի մի՛ հաւատասցեն եւ ապրեսցին։
զի ատեցին զիմաստութիւն, եւ զերկեւղ Տեառն ոչ խնդրեցին.
Ստացիր զիմաստութիւն, ստացիր զհանճար. եւ մի՛ մոռանար, եւ մի՛ արհամարհեր զպատգամս բերանոյ իմոյ,՝՝ եւ մի՛ խոտորիր ի բանից շրթանց իմոց։
Այլ դուք թողէք զիս եւ մոռացարուք զլեառն սրբութեան իմոյ, եւ կազմէիք դիւաց սեղան եւ խառնէիք խառնելիս բախտից.
Յամենայնէ որ լսէ զբանն արքայութեան եւ ոչ առնու ի միտ, գայ չարն եւ յափշտակէ զսերմանեալն ի սիրտ նորա. այն է որ առ ճանապարհաւն սերմանեցաւ։
Ահա ել սերմանահան սերմանել. եւ ի սերմանելն իւրում՝ էր որ անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն երկնից եւ եկեր զնա՝՝։
Եւ նոքա են որ առ ճանապարհաւն՝ ուր բանն սերմանի, եւ յորժամ լսեն զնա, գայ Սատանայ եւ հանէ զբանն սերմանեալ ի սիրտս նոցա։
Բայց առակն այս ինչ է. Սերմն բանն Աստուծոյ է։
Եւ որք յապառաժին, որք յորժամ լսիցեն, խնդութեամբ ընդունին զբանն, եւ արմատս ոչ ունիցին. որք առ ժամանակ մի հաւատան, եւ ի ժամանակի փորձութեան հեռանան։
Ել սերմանացան սերմանել զսերմանիս իւր. եւ ի սերմանելն իւրում էր որ անկաւ առ ճանապարհաւ եւ եղեւ կոխան, եւ թռչունք երկնից կերան զնա։
Եւ անկաւ վիշապն մեծ, օձն առաջին, որ անուանեալ կոչի Բէեղզեբուղ եւ Սատանայ որ մոլորեցոյց զամենայն տիեզերս երկրի. եւ հրեշտակք նորա ընդ նմա անկան։