եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։
Եւ Յիսուս գնաց ընդ նոսա. իբրեւ ոչինչ կարի հեռի էր ի տանէն, յղեաց առ նա հարիւրապետն բարեկամս, եւ ասէ ցնա. Տէր, մի՛ ինչ աշխատ լինիր, զի չեմ բաւական եթէ ընդ յարկաւ իմով մտանիցես։
Քանզի եւ ես այր մի եմ կարգեալ ընդ իշխանութեամբ. ունիմ ընդ ինեւ զինուորս, եւ ասեմ սմա. Երթ, եւ երթայ. եւ այլում թէ՝ Եկ, եւ գայ. եւ ծառայի իմում թէ՝ Արա զայս, եւ առնէ։