Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 6:8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

8 Եւ նա գիտէր զխորհուրդս նոցա. ասէ ցայրն որոյ ձեռնն գօսացեալ էր. Արի, անց ի մէջ։ Եւ նա յարուցեալ եկաց։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 6:8
19 Iomraidhean Croise  

Եւ դու, Սողոմոն որդի իմ, ծանիր զԱստուած հարցն քոց՝՝, եւ ծառայեա նմա կատարեալ սրտիւ, եւ մտօք կամաց քոց. վասն զի զամենայն սիրտս քննէ Տէր եւ զամենայն խորհուրդս ճանաչէ. եթէ խնդրեսցես զնա՝ գտցի քեզ, եւ եթէ թողցես զնա՝ լքցէ զքեզ ի սպառ։


Եւ ծանեայ, Տէր, եթէ դու ես որ քննես զսիրտս, զարդարութիւն սիրես. եւ մեք պարզ սրտիւք յօժարամիտք եղեաք յայսմ յամենայնի. եւ արդ զժողովուրդս քո որ գտաւ աստ՝ տեսի ուրախութեամբ լի, եղեալ առ քեզ յօժարամիտ։


Գիտեմ զի կարօղ ես յամենայնի, եւ տկարանայ ինչ ոչ քեզ։


Ծագեսցէ, եւ մի՛ խորտակեսցի, մինչեւ դիցէ յերկրի զդատաստան, եւ՝ յանուն նորա հեթանոսք՝՝ յուսասցին։


Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա՝ ասէ ցնոսա. Ընդէ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր.


Եւ ասէ ցայրն որոյ ձեռնն գօսացեալ էր. Արի, անց ի մէջ։


Եւ տեսեալ զնա Յիսուսի՝ կոչեաց առ ինքն եւ ասէ ցնա. Կին դու, արձակեալ ես ի հիւանդութենէ քումմէ։


Իբրեւ գիտաց Յիսուս զխորհուրդսն նոցա, պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. Զի՞ խորհիք ի սիրտս ձեր։


Ասէ ցնոսա Յիսուս. Հարցից ինչ զձեզ. Զի՞նչ արժան է ի շաբաթու, բարի՞ ինչ առնել եթէ չար գործել, ոգի մի ապրեցուցանե՞լ թէ կորուսանել։


եւ զի ոչ էր պիտոյ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ, զի ինքն իսկ գիտէր զինչ կրէր ի մարդն։


Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։


Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս, մինչ աւուր կայ. գայ գիշեր, յորժամ ոչ ոք կարէ գործել։


Այլ եւ ոչ՝՝ իւիք համարիմ զանձն իմ պատուական՝ որպէս զկատարել զընթացս իմ ուրախութեամբ, եւ զպաշտօնն զոր առի ի Տեառնէ Յիսուսէ՝ վկայ լինել աւետարանի շնորհացն Աստուծոյ։


Գիտակ իսկ է այսոցիկ արքայ, ընդ որում եւ համարձակեալդ խօսիմ. քանզի ծածկել ի քէն իմիք ի սոցանէ չառնում յանձն. զի ոչ եթէ յանկեան ուրեք գործեալ իցէ այս։


եւ մի՛ զանգիտիցէք եւ մի՛ իւիք ի հակառակորդաց անտի, որ է նոցա հանդէս կորստեան, եւ ձերոյ փրկութեան։


եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։


Քրիստոսի չարչարելն՝՝ մարմնով վասն մեր, եւ դուք ի նոյն միտս վառեցարուք. զի որ չարչարի մարմնով, դադարէ ի մեղաց.


Եւ զորդիս նոցա սպանից մահուամբ, եւ ծանիցեն ամենայն եկեղեցիք թէ ես եմ որ յանդիմանեմ զերիկամունս եւ զսիրտս, եւ տամ ձեզ իւրաքանչիւր ըստ գործոց իւրեանց։


Lean sinn:

Sanasan


Sanasan