Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 4:41 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

41 Եւ ընդ արեւուն մտանել, ամենեքին որոց էին հիւանդք ի պէսպէս ցաւս՝ բերէին զնոսա առ նա. եւ նա իւրաքանչիւր ումեք ի նոցանէ դնէր ձեռս եւ բժշկէր զնոսա։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 4:41
14 Iomraidhean Croise  

Եւ Յիսուս լուռ կայր։ Պատասխանի ետ քահանայապետն եւ ասէ ցնա. Երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած կենդանի, զի ասասցես մեզ՝ թէ դո՞ւ ես Քրիստոսն Որդի Աստուծոյ։


Եւ մատուցեալ փորձիչն ասէ ցնա. Եթէ Որդի ես Աստուծոյ, ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին։


Իբրեւ եղեւ երեկոյ, մատուցին առ նա դիւահարս բազումս, եւ եհան զայսսն բանիւ, եւ զամենայն հիւանդսն բժշկեաց.


Եւ ահա աղաղակեցին եւ ասեն. Զի՞ կայ մեր եւ քո, Յիսուս, Որդի Աստուծոյ, եկիր տարաժամ տանջե՞լ զմեզ։


Եւ ասէ ցնա Յիսուս. Զգոյշ լեր, մի՛ ումեք ասիցես, այլ երթ ցոյց զանձն քո քահանային, եւ մատո զպատարագն զոր հրամայեաց Մովսէս ի վկայութիւն նոցա։


Սաստեաց ի նա Յիսուս եւ ասէ. Կարկեաց եւ ել ի դմանէ։


Եւ իբրեւ երեկոյ եղեւ ի մտանել արեգականն, բերէին առ նա զամենայն հիւանդս եւ զդիւահարս.


եւ բժշկեաց բազում հիւանդս ի պէսպէս ախտից, եւ դեւս բազումս եհան. եւ ոչ տայր խօսել դիւացն, զի գիտէին զնա թէ Քրիստոսն է՝՝։


Եւ այսք պիղծք յորժամ տեսանէին զնա, անկանէին առաջի նորա, աղաղակէին եւ ասէին թէ՝


Զոքանչ Սիմովնի տագնապէր ջերմամբ մեծաւ. եւ աղաչեցին զնա վասն նորա։


Այլ այս այնչափ ինչ գրեցաւ, զի հաւատայցէք եթէ Յիսուս՝ Քրիստոս է, Որդի Աստուծոյ. եւ զի հաւատայցէք, եւ զկեանսն յաւիտենականս ընդունիցիք յանուն նորա։


Դու հաւատաս զի մի է Աստուած, բարւոք առնես. եւ դեւք հաւատան եւ սարսեն։


Lean sinn:

Sanasan


Sanasan