3 Ապա եմուտ Սատանայ ի Յուդա ի կոչեցեալն Իսկարիովտացի, որ էր ի թուոյ երկոտասանիցն։
Ի տուէ պատուիրեաց Տէր զողորմութիւն իւր, գիշերի զօրհնութիւն նոր. եւ աղօթք իմ առ Աստուած վասն կենաց իմոց։
Սիմովն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեացն զնա։
Նա պատասխանի ետ եւ ասէ. Որ մխեաց ընդ իս զձեռն իւր ի սկաւառակն՝ նա մատնելոց է զիս։
Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ, Սատանայ, զի գրեալ է. Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես եւ զնա միայն պաշտեսցես։
Բայց աւասիկ ձեռն մատնչի իմոյ ընդ իս ի սեղանս։
եւ զՅուդա Յակովբայ, եւ զՅուդա Իսկարիովտացի, որ եղեւ իսկ մատնիչ։
Զայս ասաց ոչ զի զաղքատաց ինչ փոյթ էր նմա, այլ զի գող էր եւ զարկղն ինքն ունէր, եւ որ ինչ անկանէրն՝ նա կրէր։
Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ, զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն թէ՝ Որ ուտէր ընդ իս հաց՝ արար ինձ խաբէութիւն։
Եւ ի լինել ընթրեացն (Սատանայի իսկ արկեալ էր ի սիրտ, զի մատնեսցէ զնա, Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ)
Ասէ Պետրոս. Անանիա, ընդէ՞ր ելից Սատանայ զսիրտ քո ստել քեզ Հոգւոյն Սրբոյ, եւ խորել ի գնոց գեղջն.