Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 21:6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

6 Զայդ ամենայն զոր տեսանէք, եկեսցեն աւուրք յորս ոչ թողցի այդր քար ի քարի վերայ որ ոչ քակտեսցի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 21:6
20 Iomraidhean Croise  

Միքիէ Մորստացի մարգարէանայր յաւուրս Եզեկեայ արքայի Յուդայ. խօսեցաւ ընդ ամենայն ժողովրդեանն Յուդայ եւ ասէ. Այսպէս ասէ Տէր զօրութեանց. Սիոն իբրեւ զագարակ արօրադիր լիցի, եւ Երուսաղէմ իբրեւ զհիւղս մրգապահաց, եւ լեառն տանդ եղիցի իբրեւ զանտառ մայրւոյ՝՝։


եւ արարից զտունդ զայդ իբրեւ զՍելովմ, եւ զքաղաքս զայս տաց յանէծս ամենայն ազգաց երկրի։


զի՞ մարգարէացար յանուն Տեառն եւ ասացեր թէ՝ Իբրեւ զՍելովմ եղիցի տունս այս, եւ քաղաքս աւերեսցի ի բնակչաց. եւ կուտեցաւ ժողովուրդն ի վերայ Երեմիայի ի տան Տեառն։


Զիա՜րդ շլացաւ ոսկին, այլագունեաց արծաթն սպիտակ. հալեցան՝՝ սփռեցան ականք նոցա ի գլուխ անցից ճանապարհաց նոցա։


ի վերայ լերին Սիոնի, զի դարձաւ յապականութիւն, եւ աղուեսք մուտ եւ ել առնէին ի սրահս նորա՝՝։


Վասն այդորիկ ի ձեր սակս Սիոն արօրադիր լիցի, եւ Երուսաղէմ՝ իբրեւ զտաղաւար մրգապահաց՝՝, եւ լեառն տաճարին՝ յանտառ մայրւոյ։


Բաց զդրունս քո, Լիբանան, եւ կերիցէ հուր զմայրս քո։


եւ ժողովեսցէ՝՝ զամենայն ազգս ի վերայ Երուսաղեմի ի պատերազմ, եւ առցի քաղաքն, եւ յափշտակեսցին տունք, եւ պղծեսցին կանայք, եւ ելցէ կէս քաղաքին ի գերութիւն. եւ մնացորդք ժողովրդեան իմոյ մի սատակեսցին ի քաղաքէ անտի։


Եւ նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. Տեսանէ՞ք զայդ ամենայն, ամէն ասեմ ձեզ, ոչ մնասցէ այդր քար ի քարի վերայ որ ոչ քակտեսցի։


Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Տեսանե՞ս զայդ ամենայն շինուածս. ամէն ասեմ ձեզ եթէ՝՝. Ոչ թողցի այդր քար ի քարի վերայ որ ոչ քակտեսցի։


Հարցին ցնա եւ ասեն. Վարդապետ, ե՞րբ լինիցի այդ, եւ զի՞նչ նշան իցէ յորժամ այդ լինելոց իցէ։


Lean sinn:

Sanasan


Sanasan