Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 2:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 Զի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է Օծեալ Տէր, ի քաղաքի Դաւթի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 2:11
38 Iomraidhean Croise  

Եւ եդից թշնամութիւն ի մէջ քո եւ ի մէջ կնոջդ, եւ ի մէջ զաւակի քո եւ ի մէջ զաւակի դորա. նա սպասեսցէ քում գլխոյ. եւ դու սպասեսցես նորա գարշապարի՝՝։


Մի՛ պակասեսցէ իշխան ի Յուդայ, եւ մի՛ պետ յերանաց նորա, մինչեւ եկեսցեն նմա հանդերձեալքն՝՝, եւ նա է ակնկալութիւն հեթանոսաց։


Յանդիման եղեն թագաւորք երկրի, եւ իշխանք ժողովեցան ի միասին վասն Տեառն եւ վասն Օծելոյ նորա։


Զի մանուկ ծնաւ մեզ, որդի տուաւ մեզ, որոյ իշխանութիւն իւր եղեւ ի վերայ ուսոց իւրոց. եւ անուն կոչեցաւ նմա՝ Հրեշտակ մեծի խորհրդոյ,՝՝ Սքանչելի, Խորհրդակից, Աստուած Հզօր. Իշխան, Հայր հանդերձելոյ աշխարհին։


Յակովբ ծնաւ զՅովսէփ զայրն Մարեմայ որում խօսեցեալ զՄարիամ կոյս՝՝ յորմէ ծնաւ Յիսուս, որ անուանեցաւ Քրիստոս։


Ծնցի որդի, եւ կոչեսցես զանուն նորա Յիսուս, զի նա փրկեսցէ զժողովուրդ իւր ի մեղաց իւրեանց։


Պատասխանի ետ Սիմովն Պետրոս եւ ասէ. Դու ես Քրիստոսն, Որդի Աստուծոյ կենդանւոյ։


Յայնժամ սաստեաց աշակերտացն, զի մի՛ ումեք ասասցեն թէ նա է Քրիստոսն։


Եւ ուստի՞ է ինձ այս, զի եկեսցէ մայր Տեառն իմոյ առ իս։


Եւ յարոյց եղջեւր փրկութեան մեզ ի տանէ Դաւթի ծառայի իւրոյ։


Եւ էր նորա հրաման առեալ ի Հոգւոյն Սրբոյ մի՛ տեսանել զմահ, մինչեւ տեսցէ զՕծեալն Տեառն։


Ել եւ Յովսէփ ի Գալիլէէ ի քաղաքէ Նազարեթէ ի Հրէաստան, ի քաղաք Դաւթի որ կոչի Բեթղեհեմ, վասն լինելոյ նորա ի տանէ եւ յազգէ Դաւթի,


Գտանէ սա նախ զեղբայր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտաք զՄեսիայն (որ թարգմանի Քրիստոսն)։


Գտանէ Փիլիպպոս զՆաթանայէլ եւ ասէ ցնա. Զորմէ գրեաց Մովսէս յօրէնսն՝ եւ մարգարէքն, գտաք զՅիսուս զորդի Յովսեփայ ի Նազարեթէ։


Ասէ ցնա. Այո, Տէր, ես հաւատացի եթէ դու ես Քրիստոսն, Որդի Աստուծոյ, որ յաշխարհ գալոց էիր։


Այլ այս այնչափ ինչ գրեցաւ, զի հաւատայցէք եթէ Յիսուս՝ Քրիստոս է, Որդի Աստուծոյ. եւ զի հաւատայցէք, եւ զկեանսն յաւիտենականս ընդունիցիք յանուն նորա։


Ասէ ցնա կինն. Գիտեմ զի Մեսիա գայ (անուանեալն Քրիստոս), յորժամ եկեսցէ նա, պատմեսցէ մեզ զամենայն։


Եւ ասէին ցկինն թէ՝ Ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք, զի մեզէն իսկ լուաք ի դմանէ, եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց։


Պատասխանի ետ նմա Սիմովն Պետրոս. Տէր, առ ո՞վ երթիցուք, բանս կենաց յաւիտենականաց ունիս։


Այլքն ասէին. Սա է Քրիստոսն. իսկ կէսքն ասէին. Միթէ ի Գալիլէէ՞ գալոց իցէ Քրիստոսն։


Զբանն առաքեաց որդւոցն Իսրայելի աւետարանել զխաղաղութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի. (սա է ամենայնի Տէր.)


Ի սորա զաւակէ Աստուած ըստ աւետեացն յարոյց Իսրայելի զՓրկիչն Յիսուս.


Բանայր եւ դնէր առաջի եթէ պարտ էր Քրիստոսի չարչարել եւ յառնել ի մեռելոց, եւ թէ՝ Նա է Քրիստոսն՝ Յիսուս զոր ես պատուիրեմ ձեզ։


Արդ ճշմարտիւ գիտասցէ ամենայն տունդ Իսրայելի, զի ե՛ւ Տէր զնա ե՛ւ Օծեալ՝ Աստուած արար, զայն Յիսուս զոր դուքն խաչեցէք։


Զնա Աստուած Առաջնորդ եւ Փրկիչ բարձրացոյց աջովն իւրով տալ ապաշխարութիւն Իսրայելի եւ թողութիւն մեղաց։


Առաջին մարդն՝ յերկրէ հողեղէն, իսկ երկրորդ մարդն՝ Տէր յերկնից։


եւ ամենայն լեզու խոստովան լիցի թէ Տէր է Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր։


Այլ եւ համարիմ իսկ զամենայն վնաս վասն առաւել գիտութեանն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ. վասն որոյ յամենայնէ զրկեցայ, եւ համարիմ կղկղանս, զի զՔրիստոս շահեցայց,


Արդ որպէս ընկալարուք զՔրիստոս Յիսուս զՏէր, նովին գնասջիք.


Եւ մեք տեսաք եւ վկայեմք, զի Հայր առաքեաց զՈրդին իւր Փրկիչ աշխարհի։


Ամենայն որ հաւատայ եթէ Յիսուս է Քրիստոսն՝ յԱստուծոյ ծնեալ է, եւ ամենայն որ սիրէ զծնողն՝ սիրէ եւ զծնեալն ի նմանէ։


Lean sinn:

Sanasan


Sanasan