5 Իբրեւ եկն ի տեղին, հայեցաւ ի վեր Յիսուս եւ ասէ ցնա. Զակքէ, փութա էջ այտի, զի այսօր ի տան քում արժան է ինձ ագանել։
Զամենայն ինչ որ ինչ գտցէ ձեռն քո գործել, որչափ ի կարի քում իցէ՝ գործեսջիր. զի ոչ գործ եւ խորհուրդ եւ գիտութիւն եւ իմաստութիւն եղիցին ի դժոխս յոր դու երթալոցն ես։
Անցի առ քեւ, եւ տեսի արեամբ թաթաւեալ, եւ ասացի ցքեզ. Կենդանասջիր յարենէ քումմէ, եւ կեանք քո յարենէ.
Զի եկն Որդի մարդոյ խնդրել եւ կեցուցանել զկորուսեալն։
Եւ ահա այր մի անուն կոչեցեալ Զակքէոս, եւ նա էր մաքսապետ եւ ինքն մեծատուն.
Եւ ընթացեալ յառաջս՝ ել ի ժանտաթզենին զի տեսանիցէ զնա. քանզի ընդ այն իսկ անցանելոց էր։
Փութացաւ եւ էջ եւ ընկալաւ զնա ուրախութեամբ։
Ասէ ցնա Նաթանայէլ. Ուստի՞ ճանաչես զիս։ Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Մինչչեւ էր Փիլիպպոսի կոչեցեալ զքեզ՝ զի էիր ի ներքոյ թզենւոյն, տեսի զքեզ։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս, զբանն իմ պահեսցէ, եւ Հայր իմ սիրեսցէ զնա. եւ առ նա եկեսցուք եւ օթեվանս առ նմա արասցուք.
Գործակից եմք ձեր եւ աղաչեմք, մի՛ ընդունայն զշնորհսն Աստուծոյ ընդունել ձեզ։
բնակել Քրիստոսի հաւատովք ի սիրտս ձեր, սիրով արմատացեալք եւ հաստատեալք։
Զօտարսիրութիւն մի՛ մոռանայք, զի այնու ոմանք յանգէտս ընկալան զհրեշտակս։
Ահաւասիկ կամ ես առ դուրս եւ բախեմ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա եւ ընթրիս արարից առ նա, եւ նա ընդ իս։