Եթէ յինէն ո՞չ երկնչիցիք, ասէ Տէր, կամ յերեսաց իմոց ո՞չ սարսիցէք. որ կարգեցի զաւազ սահման ծովու, հրաման յաւիտենական՝ եւ ոչ անցցէ զնովաւ. խռովեսցի՝ եւ ոչ կարասցէ ելանել, գոչեսցեն ալիք նորա՝ եւ ոչ անցցեն զնովաւ։
Եւ մի՛ երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի։
Այլ ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց՝ պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Յիմար՝ պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Մորոս՝ պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն։
Եւ ո՞վ ոք ոչ երկիցէ եւ փառաւորեսցէ զսուրբ անուն՝՝ քո. զի դու միայն ես սուրբ, եւ արժանի երկրպագելոյ,՝՝ զի ամենայն հեթանոսք եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո, Տէր, յորժամ արդարութիւն քո յայտնեսցի՝՝։