Եւ ասէ Եղիսէ ցԳէեզի. Ած գօտի ընդ մէջ քո, եւ առ զցուպդ իմ ի ձեռին քո եւ երթ. եւ եթէ գտանիցես զայր ոք՝ մի՛ օրհնեսցես զնա, եւ եթէ օրհնեսցէ զքեզ այր ոք՝ մի՛ տացես նմա պատասխանի. եւ դիցես զցուպդ իմ ի վերայ երեսաց մանկանն։
Եւ ասէ Դաւիթ ցԱքիմելէք. Եթէ իցէ՞ աստ ընդ ձեռամբ քով գեղարդն կամ սուսեր. զի զսուսեր իմ եւ զկազմած իմ ոչ առի ի ձեռին իմում. քանզի բանն արքայի ստիպեաց զիս։