Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 10:16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

16 Որ ձեզ լսէ՝ ինձ լսէ, եւ որ զձեզ անարգէ՝ զիս անարգէ. եւ որ զիս անարգէ՝ զառաքիչն իմ անարգէ. եւ որ ինձ լսէ՝ լսէ այնմիկ որ զիսն առաքեաց։՝՝

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 10:16
17 Iomraidhean Croise  

Եւ առաւօտուց տեսջիք զփառսն Տեառն, ի լսել նորա զտրտունջ ձեր զԱստուծոյ. այլ մեք ո՞վ եմք զի տրտնջէք զմէնջ։


Եւ ասէ Մովսէս. Ի տալ ձեզ Տեառն ընդ երեկոյս միս ուտելոյ, եւ ընդ առաւօտս հաց յագ, վասն լսելոյ Տեառն զտրտունջ ձեր զոր դուք տրտնջեցէք զմէնջ. քանզի մեք ո՞վ եմք. զի ոչ զմէնջ է տրտունջդ ձեր, այլ զԱստուծոյ։


Որդի փառաւոր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի ի տեառնէ իւրմէ՝՝. իսկ արդ՝ եթէ հայր եմ ես, ո՞ւր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ, դուք քահանայք՝՝ որ բամբասէք զանուն իմ. եւ ասէք. Ի՞ւ բամբասեցաք զանուն քո։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Մինչեւ յե՞րբ բարկացուցանէ զիս ժողովուրդդ, եւ մինչեւ յե՞րբ ոչ հաւատան ինձ ամենայն նշանօքն զոր արարի ի միջի դոցա։


Եւ տրտնջեաց ժողովուրդն՝՝ զՄովսիսէ եւ զԱհարոնէ, ամենայն որդիքն Իսրայելի. եւ ասէ ցնոսա ամենայն ժողովուրդն. Լաւ էր եթէ մեռեալ էաք յերկրին Եգիպտացւոց. կամ թէ աստէն յանապատի աստ իսկ մեռանէաք։


Եւ այդպէս դու եւ ժողովուրդ քո գումարեալ էք զԱստուծոյ. եւ Ահարոն ո՞վ է զի տրտնջէք զնմանէ։


Որ ընդունի զձեզ՝ զիս ընդունի, եւ որ զիս ընդունի՝ ընդունի զառաքիչն իմ։


Եւ որ ոք ընկալցի մանուկ մի այսպիսի յանուն իմ՝ զիս ընդունի։


Պատասխանի ետ նմա Յովհաննէս եւ ասէ. Վարդապետ, տեսաք զոմն զի յանուն քո դեւս հանէր եւ զմեր կնի ոչ շրջէր, եւ արգելաք զնա։


եւ ասէ ցնոսա. Որ ոք ընկալցի զմանուկս զայս յանուն իմ՝ զիս ընդունի, եւ որ զիս ընդունիցի՝ ընդունի զառաքիչն իմ. զի որ փոքրիկն է յամենեսին ի ձեզ՝ նա եղիցի մեծ։


Եւ Յիսուս աղաղակէր եւ ասէր. Որ հաւատայ յիս՝ ոչ հաւատայ յիս, այլ յայն որ առաքեացն զիս։


Որ անարգէ զիս եւ ոչ ընդունի զբանս իմ, գոյ որ դատի զնա. բանն զոր ես խօսեցայ, նա դատի զնա յաւուրն յետնում։


Ամէն ամէն ասեմ ձեզ. Որ ընդունի զոր ոք ես առաքեցից՝ զիս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի զայն որ առաքեացն զիս։


ո՞չ ապաքէն մինչ կայրն՝ քո էր, եւ ի վաճառելն՝ ընդ քո իշխանութեամբ էր. զի՞ է զի եդիր ի սրտի քում զիրս զայս. ոչ ստեցեր մարդկան, այլ Աստուծոյ։


ոչ անարգեցէք եւ ոչ անգոսնեցէք, այլ իբրեւ զհրեշտակ Աստուծոյ ընկալարուք զիս, իբրեւ զՔրիստոս Յիսուս։


Այսուհետեւ որ անարգէ, ոչ զմարդ անարգէ, այլ զԱստուած, որ եւ ետ զՀոգին Սուրբ ի ձեզ։


Lean sinn:

Sanasan


Sanasan