Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 10:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 եւ զփոշիս որ կռուեալ է ի քաղաքէ ձերմէ յոտս մեր՝ թօթափեսցուք ի ձեզ. բայց զայս գիտասջիք զի մերձեալ է արքայութիւն Աստուծոյ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 10:11
16 Iomraidhean Croise  

Եթէ իցէ լուիցեն կամ սարսեսցեն՝՝, զի տուն դառնացողաց են. եւ կամ բնաւ՝՝ ծանիցեն թէ մարգարէ ես դու ի մէջ նոցա։


Եւ որ ոչ ընկալցի զձեզ եւ ոչ լուիցէ բանից ձերոց, իբրեւ ելանիցէք ի տանէն կամ ի քաղաքէն յայնմանէ, թօթափեսջիք զփոշին յոտից ձերոց։


Եւ իբրեւ երթայցէք, քարոզեցէք եւ ասացէք թէ. Մերձեալ է արքայութիւն երկնից։


եւ ասել. Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից.


Եւ որ ոչ ընկալցին զձեզ եւ ոչ լուիցեն ձեզ, յորժամ ելանիցէք անտի, թօթափեսջիք զփոշի ոտից ձերոց ի վկայութիւն նոցա։


Իսկ յոր քաղաք մտանիցէք եւ ոչ ընդունիցին զձեզ, իբրեւ ելանիցէք ի հրապարակս նորա, ասասջիք,


եւ բժշկեսջիք որ ի նմա հիւանդք իցեն, եւ ասասջիք նոցա. Մերձեալ է ի վերայ ձեր արքայութիւն Աստուծոյ։


Եւ որք ոչ ընդունիցին զձեզ, յորժամ ելանիցէք ի քաղաքէն յայնմանէ, զփոշի ոտից ձերոց թօթափեսջիք ի վկայութիւն նոցա։


Արք եղբարք, որդիք Աբրահամեան տոհմին, եւ որ ի ձեզ երկիւղածք իցեն յԱստուծոյ. ձեզ բանս այս փրկութեան առաքեցաւ։


Զգոյշ կացէք, գուցէ եկեսցէ ի վերայ ձեր որ ասացեալն է ի մարգարէս.


Համարձակեալ Պաւղոսի եւ Բառնաբայ՝ ասէին. Առ ձեզ նախ պարտ էր խօսել զբանն Աստուծոյ. եւ քանզի դուք մերժէք զնա, եւ ոչ արժանիս համարիք զձեզ կենացն յաւիտենականաց, ահաւասիկ դառնամք ի հեթանոսս։


Եւ նոցա թօթափեալ զփոշի ոտից ի վերայ նոցա, եկին յԻկոնիոն։


Այլ առ Իսրայէլ ասէ. Զօր ամենայն ձգեցի զձեռս իմ առ ժողովուրդ անհաւան եւ հակառակող։


Այլ զի՞նչ ասէ գիր. Մերձ է բանն, ի բերան քո եւ ի սրտի քում է, այսինքն է բանն հաւատոց զոր քարոզեմք։


որ է լոյս փառաց եւ նկարագիր էութեան նորա, որ կրէ զամենայն բանիւ զօրութեան իւրոյ, սրբութիւն մեղաց մերոց արարեալ՝ նստաւ ընդ աջմէ Մեծութեանն ի բարձունս։


Lean sinn:

Sanasan


Sanasan