Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 10:1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Յետ այսորիկ երեւեցոյց Տէր եւ այլ եւս եւթանասուն եւ երկուս՝՝. եւ առաքեաց զնոսա երկուս երկուս առաջի իւր յամենայն քաղաքս եւ ի տեղիս ուր ինքն երթալոց էր։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 10:1
14 Iomraidhean Croise  

Եւ եւթանասուն այր ի ծերոց անտի տանն Իսրայելի, եւ Յեզոնիա որդի Սափանայ ի մէջ նոցա՝ կայր առաջի նոցա. եւ իւրաքանչիւր բուրուառ ի ձեռին իւրում, եւ ծուխ խնկոյն ելանէր դիզանէր իբրեւ զամպ։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ժողովեա ինձ եւթանասուն այր ի ծերոցն Իսրայելի, զոր դու գիտես եթէ նոքա իցեն ծերագոյնք ժողովրդեանն, եւ ընտիրք նոցա. եւ հանցես զնոսա ի խորանն վկայութեան, եւ կացցեն անդ ընդ քեզ.


Եւ ինքն եկեսցէ առաջի նորա հոգւով զօրութեամբ Եղիայի, դարձուցանել զսիրտս հարց յորդիս, եւ զանհաւանս յիմաստութիւն արդարոց, պատրաստել Տեառն ժողովուրդ կազմեալ։


Եւ դու, մանուկ, մարգարէ Բարձրելոյ կոչեսջիր. զի երթիցես առաջի երեսաց Տեառն պատրաստել զճանապարհս նորա,


Իբրեւ ետես զնա Տէր, գթացաւ ի նա եւ ասէ. Մի՛ լար։


Եւ կոչեաց առ ինքն երկուս ոմանս յաշակերտացն իւրոց Յովհաննէս, առաքեաց առ Տէր՝՝ եւ ասէ. Դո՞ւ ես որ գալոցն ես, եթէ այլում ակն կալցուք։


Եւ առաքեաց հրեշտակս առաջի երեսաց իւրոց. եւ իբրեւ չոգան, մտին ի գեղ մի Սամարացւոց՝ պատրաստել ինչ նմա։


Lean sinn:

Sanasan


Sanasan