45 Եւ երանի որ հաւատայցէ եթէ եղիցի կատարումն ասացելոցս նմա ի Տեառնէ։
եւ յօրէ յայնմանէ սափոր՝՝ ալերն ոչ պակասեաց, եւ կամփսակ իւղոյն ոչ նուազեաց ըստ բանին Տեառն զոր խօսեցաւ ի ձեռն Եղիայի։
Եւ գնաց ի նմանէ, եւ փակեաց զդուռնն ընդդէմ իւր եւ ընդդէմ որդւոց իւրոց. նոքա մատուցանէին առ նա, եւ նա արկանէր։
Եւ կանխեցին ընդ առաւօտս ելին յանապատն Թեկուայ. եւ յելանելն իւրեանց եկաց Յովսափատ գոչեաց եւ ասէ. Լուարուք ինձ, Յուդաս եւ բնակիչք Երուսաղեմի. հաւատացէք Տեառն Աստուծոյ մերում, եւ հաւատասցի ձեզ. հաւատացէք մարգարէից նորա, եւ յաջողեսցի ձեզ։
Եւ ահա եղիցես համր, եւ մի՛ կարասցես խօսել մինչեւ ցօրն յորում այդ լինիցի. փոխանակ զի ոչ հաւատացեր բանից իմոց, որք լցցին ի ժամանակի իւրեանց։
Զի ահաւասիկ իբրեւ եղեւ ձայն ողջունի քո յականջս իմ, խաղաց ցնծալով մանուկս յորովայնի իմում։
Զի հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ իւրոյ. զի ահա յայսմ հետէ երանեսցեն ինձ ամենայն ազգք։
Ասէ ցնա Յիսուս. Ո՞չ ասացի քեզ, եթէ հաւատասցես, տեսցես զփառսն Աստուծոյ։
Ասէ ցնա Յիսուս. Այդ զի տեսերդ զիս եւ հաւատացեր. երանի որոց ոչ իցէ տեսեալ եւ հաւատասցեն։