14 Եւ եղիցի քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն, եւ բազումք ի ծննդեան նորա խնդասցեն.
Եւ ասէ Սառա. Ծաղր արար զիս Աստուած. զի որ եւ լսիցէ՝ ուրախ լինիցի ընդ իս։
Որդի իմաստուն ուրախ առնէ զհայր. որդի անմիտ արհամարհէ զմայր իւր։
Որդեակ, եթէ իմաստուն լինիցի սիրտ քո, ուրախ արասցես եւ զիմ սիրտս։
Բարւոք սնուցանէ հայր արդար, եւ ի վերայ որդւոյ իմաստնոյ ուրախ լինի սիրտ նորա։՝՝
Անիծեալ լիցի մարդն որ ետ աւետիս հօր իմոյ, եւ ասէ թէ՝ Ծնաւ քեզ արու մանուկ, եւ ուրախութեամբ ուրախ առնէր զնա։
Ասէ ցնա հրեշտակն Տեառն. Մի՛ երկնչիր, Զաքարիա, զի լսելի եղեն աղօթք քո, եւ կին քո Եղիսաբեթ ծնցի քեզ որդի, եւ կոչեսցես զանուն նորա Յովհաննէս։
զի եղիցի մեծ առաջի Տեառն, եւ գինի եւ օղի մի՛ արբցէ, եւ Հոգւով Սրբով լցցի անդստին յորովայնէ մօր իւրոյ.
Եւ լուան որ շուրջ զնովաւ էին եւ ազգատոհմ նորա, զի մեծ արար Տէր զողորմութիւն իւր ընդ նմա. եւ խնդային ընդ նմա։