Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՂԵՒՏԱԿԱՆ 8:1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

Faic an caibideil Dèan lethbhreac




ՂԵՒՏԱԿԱՆ 8:1
12 Iomraidhean Croise  

Եւ Ահարոն եւ որդիք նորա ծխէին խունկս ի վերայ սեղանոյն ողջակիզաց եւ ի վերայ սեղանոյն խնկոցն, յամենայն ի գործ սրբութեան սրբութեանցն, քաւել վասն Իսրայելի ըստ ամենայնի զոր պատուիրեաց Մովսէս ծառայ Աստուծոյ։


Եւ դու մատուսցես առ քեզ զԱհարոն զեղբայր քո, եւ զորդիս նորա ընդ նմա՝ յորդւոցն Իսրայելի, քահանայանալ ինձ. զԱհարոն եւ զՆաբադ եւ զԱբիուդ եւ զԵղիազար եւ զԻթամար զորդիս Ահարոնի։


Եւ զգեցուսցես զայն Ահարոնի եղբօր քում, եւ որդւոց նորա ընդ նմա, եւ օծցես զնոսա, եւ լցցես զձեռս՝՝ նոցա, եւ սրբեսցես զնոսա զի քահանայասցին ինձ։


Եւ այս ինչ է զոր առնիցես նոցա, եւ սրբեսցես՝՝ զնոսա քահանայանալ նոցա ինձ. առցես զուարակ մի յանդոյ, եւ խոյս երկուս անարատս,


Եւ պատմուճանն սրբութեան որ է Ահարոնի, եղիցի որդւոց նորա յետ նորա, օծանել զնոսա նոքօք, եւ կատարել նոքօք զձեռս նոցա։


Եւ ածցես նոցա կամարս, Ահարոնի եւ որդւոց նորա, եւ ածցես նոցա ապարօշս. եւ եղիցի նոցա այն ինձ ի քահանայութիւն՝՝ յաւիտենական, եւ կատարեսցես զձեռս Ահարոնի եւ զձեռս որդւոց նորա։


Եւ կատարեցաւ ամենայն գործ խորանին յարկի վկայութեան. եւ արարին որդիքն Իսրայելի ըստ ամենայնի որպէս եւ հրամայեաց Տէր Մովսիսի. նոյնպէս եւ արարին։ Եւ զաւելորդ զոսկի նուիրացն՝ արարին կահ պաշտելոյ նոքօք առաջի Տեառն։՝՝


Եւ մատուսցես զԱհարոն եւ զորդիս նորա ի դուռն խորանին վկայութեան, եւ լուասցես զնոսա ջրով։


որպէս պատուիրեաց Տէր Մովսիսի ի լերինն Սինայ, յաւուր յորում պատուիրեաց Տէր որդւոցն Իսրայելի, մատուցանել զպատարագս իւրեանց առաջի Տեառն յանապատին Սինայ։


Առ զԱհարոն եւ զորդիս նորա, եւ զպատմուճանս նոցա եւ զեւղն օծութեան, եւ զզուարակն զվասն մեղաց եւ զխոյսն զերկոսին եւ զխանն բաղարջաց.


Եւ այս են անուանք որդւոցն Ահարոնի՝ քահանայիցն օծելոց, զորոց կատարեցին զձեռս իւրեանց քահանայանալ։


Lean sinn:

Sanasan


Sanasan