Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՂԵՒՏԱԿԱՆ 26:15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

15 այլ հեստիցէք սոցա, եւ յիրաւանց իմոց տաղտկայցեն անձինք ձեր, առ ի չառնելոյ ձեզ զամենայն զպատուիրանս իմ եւ ցրելոյ զուխտն իմ,

Faic an caibideil Dèan lethbhreac




ՂԵՒՏԱԿԱՆ 26:15
27 Iomraidhean Croise  

Արուն անթլփատ որ ոչ թլփատեսցէ զմարմին անթլփատութեան իւրոյ յաւուր ութերորդի՝ սատակեսցի անձնն այն յազգէ իւրմէ. զի ցրեաց զուխտ իմ։


եւ ընկեցին ի բաց զհաստատութիւնս իւրեանց, եւ զդաշինսն զոր կռեաց ընդ հարս նոցա, եւ զվկայութիւնս նորա զոր ուխտեաց նոցա ոչ պահեցին. եւ գնացին զհետ սնոտեաց, եւ սնոտեցան զհետ ազգացն որ շուրջ զնոքօք, յորոց պատուիրեաց նոցա Տէր չառնել ըստ նմին օրինակի։


Արհամարհէին զհրեշտակս նորա, եւ անգոսնէին զբանս նորա, եւ խաղ առնէին զմարգարէսն. մինչեւ եղեւ բարկութիւն Տեառն ի վերայ ժողովրդեան իւրոյ, եւ ոչ եւս գոյր այնուհետեւ նոցա բժշկութիւն։


Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո։


Եւ արդ՝ եթէ լսելով լուիցէք ձայնի իմում, եւ պահիցէք զուխտն իմ, եղիջիք դուք ինձ ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց. զի իմ է ամենայն երկիր։


Եւ առեալ զգիր ուխտին ընթերցաւ յականջս ժողովրդեանն. եւ ասեն. Զամենայն զոր խօսեցաւ Տէր՝ արասցուք եւ լուիցուք։


եւ ոչ կամէին անսալ խորհրդոց իմոց, եւ արհամարհեցին զյանդիմանութիւնս իմ։


Սկիզբն իմաստութեան երկեւղ Տեառն, հանճար բարի ամենեցուն որ առնեն զնա. պաշտօն բարի առ Աստուած՝ սկիզբն զգօնութեան.՝՝ զիմաստութիւն եւ զխրատ ամպարիշտք անգոսնեն։


եւ ասիցես թէ՝ Զիա՜րդ ատեցի զխրատ, եւ ի յանդիմանութեանց խոտորեցաւ սիրտ իմ։


Քանզի երկիր անօրինեցաւ բնակչօք իւրովք. վասն զի անցին զօրինօքն Տեառն, եւ կոխեցին զհրամանս նորա, եւ ցրեցին զուխտն յաւիտենից։


դարձան յանիրաւութիւնս հարցն իւրեանց առաջնոց, որք ոչ կամեցան լսել բանից իմոց. եւ ահաւադիկ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայել նոցա. եւ ցրեցին տունն Իսրայելի եւ տունն Յուդայ զուխտն իմ, զոր ուխտեցի ընդ հարս նոցա։


ոչ ըստ ուխտին զոր ուխտեցի ընդ հարս նոցա՝ յաւուր յորում առի զձեռանէ նոցա հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց. զի նոքա ոչ կացին յուխտին իմում, եւ ես անփոյթ արարի զնոցանէ, ասէ Տէր.


Լուր, երկիր, ահաւադիկ ես ածից ի վերայ ժողովրդեանդ այդորիկ չարիս ըստ պտղոյ ապստամբութեան իւրեանց՝՝, զի բանից իմոց ոչ անսացին եւ զօրէնս իմ մերժեցին։


Զի այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ արարից ընդ քեզ՝ որպէս արարերն, որպէս անարգեցեր զայն ամենայն՝՝ անցանել զուխտիւ իմով։


Եւ հաստատեցից զուխտ իմ ի ձեզ. եւ ոչ գարշեսցի անձն իմ ի ձէնջ.


Եւ երկիրն լքցի ի նոցանէ. յայնժամ ընկալցի երկիրն զշաբաթս իւր՝ յաւերել նորա վասն նոցա, եւ նոքա ընկալցին զանօրէնութիւնս իւրեանց, փոխանակ զի զիրաւունս իմ արհամարհեցին, եւ ի հրամանաց իմոց տաղտկացաւ անձն նոցա։


Եւ հայեցայց ի ձեզ, եւ աճեցուցից զձեզ եւ բազմացուցից զձեզ, եւ հաստատեցից զուխտ իմ ընդ ձեզ։


Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։


Զի զբանն Տեառն խոտեաց, եւ զպատուիրանս նորա ցրեաց, ջնջելով ջնջեսցի անձնն այն ի ժողովրդենէ իւրմէ. զի մեղք նորա ի նմա են։


Տեսէք, արհամարհոտք, եւ զարմացարուք եւ եղծարուք, զի գործ մի գործեմ ես յաւուրս ձեր, գործ՝ որում ոչ հաւատայցէք, եթէ ոք պատմեսցէ ձեզ։


Քանզի խորհուրդ մարմնոյ թշնամութիւն է յԱստուած. զի օրինացն Աստուծոյ ոչ հնազանդի. նա եւ կարէ իսկ ոչ։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ահաւասիկ դու ննջեսցես ընդ հարս քո, եւ յարուցեալ ժողովուրդդ այդ պոռնկեսցի զհետ աստուածոց օտարաց երկրին յոր մտանիցէ դա ի նոսա, եւ թողուցուն զիս եւ ցրիցեն զուխտն իմ զոր ուխտեցի ընդ դոսա։


Այսուհետեւ որ անարգէ, ոչ զմարդ անարգէ, այլ զԱստուած, որ եւ ետ զՀոգին Սուրբ ի ձեզ։


ոչ ըստ ուխտին զոր եդի ընդ հարս նոցա յաւուրն յորում առի ի ձեռն հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց. եւ զի նոքա ոչ կացին յուխտին իմում, եւ ես անփոյթ արարի զնոցանէ, ասէ Տէր ամենակալ։


Ապա թէ ոչ լսիցէք ձայնի Տեառն, եւ հեստիցէք բերանոյ Տեառն, եղիցի ձեռն Տեառն ի վերայ ձեր եւ ի վերայ թագաւորին ձերոյ՝՝։


Lean sinn:

Sanasan


Sanasan