Երթայք խնդրեցէք ի Տեառնէ վասն իմ եւ վասն ամենայն ժողովրդեանդ եւ վասն ամենայն Յուդայ, վասն բանից մատենիդ գտելոյ այդորիկ. զի մեծ բարկութիւն Տեառն բորբոքեալ է ի մեզ. փոխանակ զի ոչ լուան հարք մեր բանից մատենիդ այդորիկ առնել ըստ ամենայն գրելոցդ զմէնջ։
եւ ոչ լուան, եւ խոտորեցուցին զլսելիս իւրեանց, եւ գնացին այր ըստ յօժարութեան սրտից իւրեանց ի չարիս. եւ ածից ի վերայ նոցա զամենայն բանս ուխտիս այսորիկ զոր պատուիրեցի նոցա առնել եւ ոչ արարին։
Ապա թէ ոչ լուիցէք ինձ սրբել զօրն շաբաթուց, չբառնալ բերինս եւ մտանել ընդ դրունս Երուսաղեմի յաւուր շաբաթուց, վառեցից հուր ի դրունս նորա, եւ կերիցէ շուրջ զԵրուսաղեմաւ՝՝, եւ մի՛ շիջցի։
եւ մտին եւ ժառանգեցին զնա. եւ ոչ լուան ձայնի քում, եւ ըստ հրամանաց քոց ոչ գնացին, ըստ ամենայնի զոր պատուիրեցեր նոցա առնել, եւ ոչ արարին. եւ արարին պատահել իւրեանց ամենայն չարեացս այսոցիկ։
Արար Տէր զոր խօսեցաւ, կատարեաց զբանս իւր զոր պատուիրեաց յաւուրցն առաջնոց. քակեաց եւ ոչ անխայեաց. ուրախ արար ի վերայ քո զթշնամիս քո, եւ բարձր արար զեղջեւր նեղչաց քոց։
Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։