Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՂԵՒՏԱԿԱՆ 26:13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

13 Ես եմ Տէր Աստուած ձեր որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց, մինչ էիք դուք ծառայք. եւ խզեցի զկապանս լծոյն ձերոյ, եւ ածի զձեզ համարձակութեամբ՝՝։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՂԵՒՏԱԿԱՆ 26:13
18 Iomraidhean Croise  

Եւ խստացոյց Տէր զսիրտն փարաւոնի արքային Եգիպտացւոց, եւ պնդեցաւ զհետ որդւոցն Իսրայելի. եւ որդիքն Իսրայելի ելանէին բարձրացեալ ձեռամբ։


Ես եմ Տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան։


Եւ առից զձեզ ինձ ի ժողովուրդ, եւ եղէց ձեզ Աստուած. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանեմ զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ։


Եւ տաց զնա ի ձեռս վնասակարացն քոց, եւ ի ձեռս՝՝ այնոցիկ որ տառապեցուցինն զքեզ. որք ասէինն ցանձն քո. Խոնարհեաց, թող անցցուք։ Եւ եդին հաւասար երկրի զմէջ քո, արտաքոյ անցաւորաց քոց՝՝։


Զմեծ մասն ժողովրդեանդ զոր իջուցեր յուրախութիւն քո, եւ ուրախ եղիցին՝՝ առաջի քո՝ որպէս ուրախ լինիցին ի հունձս, եւ որպէս որ բաժանիցենն զաւար.


Զի յաւիտենից խորտակեցեր զլուծն քո, եւ խզեցեր դու զկապանս քո. եւ ասացեր թէ՝ Ոչ ծառայեցից, այլ գնացից ի վերայ ամենայն բլրոց բարձանց, եւ ի ներքոյ ամենայն հովանաւոր ծառոց, եւ անդ շռայլեցայց ի պոռնկութիւն։


Այսպէս ասէ Տէր զօրութեանց Աստուած Իսրայելի. Խորտակեսցի լուծ՝՝ արքային Բաբելացւոց.


եւ զՅեքոնիա որդի Յովակիմայ արքայի Յուդայ, եւ զամենայն գերութիւն Հրէաստանի որք մտին ի Բաբելոն, դարձուցից ես ի տեղիս յայս, ասէ Տէր, եւ զՅեքոնիա եւ զգերութիւնն Յուդայ.՝՝ զի խորտակեցից զլուծ արքային Բաբելացւոց։


Եւ խաւարեսցի տիւ ի Տափնաս, ի փշրել ինձ անդ զգաւազան իշխանութեան Եգիպտացւոցն. եւ կորիցէ անդ հպարտութիւն զօրութեան նորա, եւ զնոյն՝ մէգ ծածկեսցէ. եւ դստերք նորա ի գերութիւն վարեսցին։


Եւ ծառք ագարակի տացեն զպտուղս իւրեանց, եւ երկիր տացէ զզօրութիւն իւր, եւ բնակեսցեն յերկրի իւրեանց յուսով խաղաղութեանց՝՝. եւ ծանիցեն թէ ես եմ Տէր ի խորտակել ինձ զլուծ պարանոցի նոցա, եւ փրկեցից զնոսա ի ձեռաց ծառայեցուցչաց իւրեանց։


Յապականութենէ մարդկան ձգեցի զնոսա, կապանօք սիրոյ իմոյ. եւ եղէ նոցա որպէս որ ածիցէ ոք ապտակ ի ծնօտս նորա. հայեցայց ի նա՝ եւ յաղթեցից նմա։


Ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց՝ տալ ձեզ զերկիրն Քանանացւոց, առ ի լինելոյ ձեր Աստուած։


Զի ծառայք իմ են նոքա զորս եւ հանի յերկրէն Եգիպտացւոց. մի՛ վաճառեսցին ի վաճառ ստրկի։


զի իմ են որդիքն Իսրայելի ստրուկք, ծառայք իմ՝ զորս հանի յերկրէն Եգիպտացւոց. ես եմ Տէր Աստուած ձեր։


Եւ արդ խորտակեցից զգաւազան նորա ի քէն, եւ զկապանս քո խզեցից։


Lean sinn:

Sanasan


Sanasan