Ամենայն ուրեք ուր շրջէի ի մէջ ամենայն Իսրայելի, եթէ խօսելով խօսեցա՞յ երբեք ընդ միում ցեղի Իսրայելի ում եւ հրաման ետու հովուել զժողովուրդ իմ զԻսրայէլ, ասել թէ՝ Ընդէ՞ր ոչ շինեցէք ինձ տուն եղեւնափայտեայ։
Եւ ասէ ցնա. Ես եմ Աստուած հօր քո, Աստուած Աբրահամու եւ Աստուած Իսահակայ եւ Աստուած Յակոբայ։ Եւ դարձոյց Մովսէս զերեսս իւր, քանզի երկնչէր հայել առաջի Աստուծոյ՝՝։
զոր պատուիրեցի հարցն ձերոց, յաւուր յորում հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց՝ ի հնոցէ երկաթոյն. եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ արարէք ըստ ամենայնի զոր ինչ պատուիրեմ ձեզ, եւ եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց ձեզ յԱստուած։
այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։
Այլ զայս բան պատուիրեցի նոցա եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յԱստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ գնասջիք յամենայն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի լինիցի ձեզ։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
կամ զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին. կամ զի՞նչ նմանութիւն է տաճարի Աստուծոյ՝ մեհենաց. ապաքէն դուք տաճար Աստուծոյ կենդանւոյ էք, որպէս ասաց Աստուած թէ՝ Բնակեցայց ի նոսա եւ գնացից ի նոսա, եւ եղէց նոցա Աստուած եւ նոքա եղիցին իմ ժողովուրդք։
Զի Տէր Աստուած քո շրջի ընդ բանակն քո փրկել զքեզ, եւ մատնել զթշնամիս քո առաջի երեսաց քոց. եւ եղիցի բանակն քո սուրբ, եւ ոչ երեւեսցի ի միջի քում աղտեղութիւն՝՝ իրացն, եւ դառնայցէ ի քէն։