6 եւ յաւուրն հնգետասաներորդի նորին ամսոյ՝ տօն բաղարջակերաց Տեառն. զեւթն օր բաղարջ կերիջիք։
Եւ եղիցի ձեզ օրդ այդ ի յիշատակ, եւ տօնեցէք զդա՝ տօն Տեառն. յազգս ձեր օրէն յաւիտենական տօնեցէք զդա։
Զտօն բաղարջակերացն պահեսջիք. զեւթն օր բաղարջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ի նմա ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց. ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն։
Զտօն բաղարջակերաց պահեսցես. զեւթն օր բաղարջ կերիցես, որպէս պատուիրեցի քեզ, ի ժամանակի իւրում յամսեանն կանխոց. զի յամսեանն կանխոց ելեր յԵգիպտոսէ։
մի՛ ուտիցէք ընդ նմա խմորուն, զեւթն օր բաղարջ կերիցես ընդ նմա, հաց չարչարանաց. քանզի տագնապաւ ելէք յԵգիպտոսէ. զի յիշիցէք զօրն ելից ձերոց յերկրէն Եգիպտացւոց զամենայն աւուրս կենաց ձերոց։
Զվեց օր կերիցես բաղարջ, եւ յաւուրն եւթներորդի ելք տօն Տեառն Աստուծոյ քո. մի՛ գործեսցես ի նմա զամենայն գործ բայց որ ինչ գործիցի անձին՝՝։