5 Յառաջնում ամսեանն ի տասն եւ ի չորս ամսոյն ի մէջ երեկորեայցն զատիկ Տեառն.
Զտօն բաղարջակերացն պահեսջիք. զեւթն օր բաղարջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ի նմա ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց. ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն։
Եւ յամսեանն առաջնում՝ որ օր չորեքտասան իցէ ամսոյն, եղիցի ձեզ տօնն պասէք, զեւթն օր բաղարջ կերիջիք։
Եւ յառաջնում աւուր բաղարջակերացն մատեան աշակերտքն առ Յիսուս եւ ասեն. Ո՞ւր կամիս զի պատրաստեսցուք քեզ ուտել զզատիկն։
Եւ յառաջնում աւուր բաղարջակերացն յորժամ զզատիկն զենուին, ասեն ցնա աշակերտքն. Ո՞ւր կամիս, երթիցուք պատրաստեսցուք զի կերիցես զզատիկն։
Եկն օր բաղարջակերացն, յորում օրէն էր զենուլ զպասեքն։
եւ անդ բանակեցան որդիքն Իսրայելի. եւ արարին որդիքն Իսրայելի՝՝ զզատիկն ի չորեքտասաներորդում աւուր ամսոյն յերեկորեայ, յարեւելից Երիքովի ի դաշտի անդ՝՝։