Եւ եղիցի խուրին յերեսաց կողմանէ՝՝ ի վերայ ճակատուն Ահարոնի, եւ բարձցէ Ահարոն զմեղս նուիրացն, որչափ ինչ նուիրիցեն որդիքն Իսրայելի, ըստ ամենայն տրոց սրբութեանցն իւրեանց. եւ եղիցի ի վերայ ճակատուն Ահարոնի հանապազ յընդունելութիւն նոցա առաջի Տեառն։
Եւ զերբուծ զնուիրին եւ զերի հասին՝՝ կերիջիք ի սուրբ տեղւոջ դու եւ որդիք քո եւ տուն քո ընդ քեզ. զի օրէն քեզ է այն, եւ օրէն որդւոց քոց տուաւ ի զոհից փրկութեան որդւոցն Իսրայելի։
Խօսեաց ընդ որդիսն Իսրայելի եւ ասասցես ցնոսա. Յորժամ մտանիցէք յերկիրն զոր ես տաց ձեզ, եւ հնձիցէք զհունձս նորա, բերիցէք զորայն, զպտուղ հնձոց ձերոց, առ քահանայն.