Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՂԵՒՏԱԿԱՆ 21:9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

9 Եւ դուստր առն քահանայի, եթէ ի պոռնկութեան պղծեսցի, զանուն հօր իւրոյ բամբասեաց. հրով այրեսցի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՂԵՒՏԱԿԱՆ 21:9
16 Iomraidhean Croise  

Եւ եղեւ յետ երից ամսոց ազդ եղեւ Յուդայի եւ ասեն. Պոռնկեցաւ նու քո Թամար, եւ ահա յղի է ի պոռնկութենէ։ Եւ ասէ Յուդա. Հանէք զնա արտաքս, եւ այրեսցի։


Եւ պահեսջիք զշաբաթս, զի սրբութիւն է այն Տեառն եւ՝՝ ձեզ. որ պղծեսցէ զնա՝ մահու մեռցի. ամենայն որ գործիցէ ի նմա գործ, սատակեսցի անձն այն ի միջոյ ժողովրդեան իւրոյ։


Մերժեցան ի Սիոնէ՝՝ անօրէնք, դողումն կալցի զամպարիշտս։ Իսկ արդ ո՞ պատմեսցէ ձեզ եթէ հուր բորբոքեալ կայ, կամ ո՞ պատմեսցէ ձեզ զտեղւոյն՝՝ յաւիտենից։


ծերոյն եւ տղայոյն, կուսին եւ երիտասարդին՝՝, եւ զկանայս կոտորեսջիք ի սատակումն, բայց յորոյ վերայ նշանն իցէ մի՛ մերձենայցէք. եւ սկիզբն՝ ի սրբութեանց իմոց արասջիք։ Եւ սկսան յարանց ծերոց որ էին ի ներքս ի տաճարին՝՝։


Մի՛ պղծիցես զդուստր քո պոռնկեցուցանելով զնա, զի մի՛ պոռնկեսցի երկիրն, եւ լցցի երկիրն անօրէնութեամբ։


Եւ այր ոք որ առնուցու զկին եւ զմայր նորա, անօրէնութիւն է, հրով այրեսցեն զնա եւ զնոսա. եւ մի՛ լինիցի ի ձեզ անօրէնութիւն։


Ահաւասիկ ես որոշեցից ձեզ թեկն՝՝, եւ ցանեցից զապաւառն ընդ երեսս ձեր, զապաւառն տօնից ձերոց, եւ բարձից զձեզ նովաւ՝՝։


հանցեն զաղջիկն առ դուրս հօր իւրոյ, եւ քարկոծ արասցեն զնա արք քաղաքին իւրոյ եւ մեռցի. զի արար անզգամութիւն ի մէջ որդւոցն Իսրայելի, պոռնկել ի տան հօր իւրոյ. եւ բարձջիք զչարն ի ձէնջ։


եթէ ոք անարատ իցէ, միոյ կնոջ այր, որդեակս ունիցի հաւատացեալս, եւ ոչ յամբաստանութիւն անառակութեան կամ անհնազանդս։


եւ որ յանդիմանեսցի ի նզովսն, այրեսցի ինքն հրով եւ ամենայն տուն իւր, եւ ամենայն ինչ որ նորա իցէ. զի անց զուխտիւն Տեառն, եւ արար անօրէնութիւն ի մէջ Իսրայելի։


Եւ ասէ Յեսու. Ընդէ՞ր սատակեցեր զմեզ. սատակեսցէ՝՝ զքեզ Տէր ըստ աւուրս ըստ այսմիկ. եւ քարկոծեցին զնա ամենայն Իսրայէլ քարամբք, եւ այրեցին զնոսա հրով. եւ քարկոծեցին զնոսա քարամբք։


Եւ էին այն մեղք մեծամեծք յոյժ մանկանցն առաջի Տեառն։


Եւ այն նշանակ լիցի քեզ որ եկեսցէ ի վերայ երկոցուն որդւոցն քոց Ոփնեայ եւ Փենեէսի. ի միում աւուր մեռցին երկոքեան։


Lean sinn:

Sanasan


Sanasan