Եւ տարցի զայն առ քահանայսն որդիս Ահարոնի. եւ լցեալ զձեռն իւր ի նաշհոյ անտի իւղովն հանդերձ, եւ զամենայն զկնդրուկն նորա, դիցէ քահանայն զյիշատակ նորա ի վերայ սեղանոյն զոհ ի հոտ անուշից Տեառն։
Եւ զամենայն զճարպն կորզեսցէ՝ զոր օրինակ կորզիցի ճարպ յողջակիզէ փրկութեանն. եւ հանցէ զայն քահանայն ի սեղանն ի հոտ անուշից Տեառն. եւ քաւեսցէ վասն նորա քահանայն, եւ թողցի նմա։
Զարթիր, սուր, ի վերայ Հովուի իմոյ, եւ ի վերայ առն ընկերի նորա, ասէ Տէր ամենակալ. հարից զՀովիւն եւ ցրուեսցին խաշինքն, եւ դարձուցից զձեռն իմ ի վերայ հովուաց։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։