Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՂԵՒՏԱԿԱՆ 2:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

10 Եւ որ մնայցէ ի զոհէ անտի, Ահարոնի եւ որդւոց նորա լինիցի, սրբութիւն սրբութեանց ի զոհիցն քոց։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՂԵՒՏԱԿԱՆ 2:10
15 Iomraidhean Croise  

Եւ Կորէ որդի Յեմնայ Ղեւտացի՝ դռնապանն ընդ արեւելս կողմն ի վերայ տանեացն տալ զպտուղսն Տեառն, եւ զսրբութիւն սրբութեանցն,


Եւ ասէ Անամեսիթա ցնոսա. Չէ արժան ձեզ ուտել ի սրբութեան սրբութեանցն՝ մինչեւ յարիցէ քահանայապետ եւ յայտնեալ ցուցցէ, եւ նովաւ լուսաւորեսցի ամենայն մինչեւ ի սպառ՝՝։


Եւ զզոհսն եւ զվասն մեղացն եւ զվասն անգիտութեանն՝ նոքա կերիցեն, եւ ամենայն նուէրք Իսրայելի՝ նոցա լիցին։


եւ ասէ ցիս. Այս է տեղի յորում եփիցեն քահանայքն զվասն անգիտութեանն եւ զվասն մեղացն. անդ եփեսցեն եւ զմաննայն, ամենեւին մի՛ ելանել ի սրահն՝՝ արտաքին սրբել զժողովուրդն։


Եւ ասէ Մովսէս ցԱհարոն եւ ցԵղիազար եւ ցԻթամար ցորդիս նորա ցմնացեալս. Առէք զզոհն մնացեալ ի պտղոց անտի Տեառն, եւ կերայք բաղարջ առաջի սեղանոյն. զի սրբութիւն սրբութեանց է։


Եւ սպանցէ զգառնն զմեւս ի տեղւոջն ուր սպանանիցեն զողջակէզն եւ զվասն մեղացն ի սուրբ տեղւոջ. զի որպէս որ վասն մեղացն իցէ, նոյնպէս եւ որ վասն յանցանացն իցէ, եւ եղիցի քահանային. զի սրբութիւն սրբութեանց է։


Եւ նշխարն ի զոհէ անտի՝ Ահարոնի եւ որդւոց իւրոց լիցի, սրբութիւն սրբութեանց ի զոհից անտի Տեառն։


Զի պատարագքն Աստուծոյ՝ սրբութիւնք սրբութեանց են. ի՝՝ սրբութեանց անտի կերիցէ.


Եւ քաւեսցէ վասն նորա քահանայն զմեղսն զոր մեղաւ՝ որով իւիք եւ իցէ ի նոցանէ, եւ թողցի նմա. եւ մնացեալն՝ քահանային եղիցի իբրեւ զզոհ նաշհոյ։


Եւ զմնացեալն ի նմանէ կերիցեն Ահարոն եւ որդիք նորա. բաղարջ կերիցի ի սուրբ տեղւոջ. ի սրահի խորանին վկայութեան կերիցեն զնա։


Եւ ամենայն զոհ քահանային ողջակէզ լինիցի, եւ մի՛ ուտիցի։


Պատուէր տուր Ահարոնի եւ որդւոց նորա եւ ասասցես. Այս օրէն է ողջակիզին. վասն այրելոյ նորա ի վերայ՝՝ սեղանոյն զամենայն գիշերն մինչեւ ցառաւօտ, եւ հուր սեղանոյն որ այրիցի ի վերայ նորա՝ մի՛ շիջցի։


Որպէս զվասն մեղացն՝ նոյնպէս եւ զվասն յանցանացն. օրէն՝ մի եւ նոյն կացցէ նոցա. եւ քահանայն որ քաւիցէ նովաւ՝ նմա լիցի։


Եւ այս եղիցի ձեզ ի նուիրելոց սրբութեանցն ընծայից, յամենայն պատարագաց նոցա եւ յամենայն զոհիցն՝՝ նոցա, եւ յամենայնէ առ ի յանցանացն նոցա, եւ յամենայնէ առ ի մեղացն նոցա, զոր տայցեն ինձ յամենայն սրբութեանցն՝ քեզ լիցի եւ որդւոց քոց։


եւ ընտրեցի զտուն հօր քո յամենայն գաւազանացն Իսրայելի քահանայանալ ինձ, ելանել առ սեղանն իմ, արկանել խունկս եւ կրել զեփուդն առաջի իմ. եւ ետու տան հօր քո զամենայն զառ ի հրոյն որդւոցն Իսրայելի ի կերակուր։


Lean sinn:

Sanasan


Sanasan