Եթէ դարձուսցես զոտն քո՝ չառնել զկամս քո յաւուրն սրբութեան, եւ կոչեսցես զշաբաթսն փափուկս նուիրեալս Աստուծոյ եւ փառաւորեալս, եւ ոչ փոխեսցես զոտն քո ի գործ, եւ ոչ խօսեսցիս բան ինչ բարկութեան բերանով քով, եւ եղիցես յուսացեալ ի Տէր։
Եւ զշաբաթս իմ ետու նոցա լինել նշանակ ընդ իս եւ ընդ նոսա, ճանաչել նոցա թէ ես եմ Տէր որ սրբեմ զնոսա։ Եւ ասացի ցտունն Իսրայելի յանապատի անդ թէ՝ Ի հրամանս իմ գնացէք, եւ ոչ գնացին. եւ՝ Զիրաւունս իմ պահեցէք, առնել զնոսա, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք։՝՝
Ես եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիցիք եւ սուրբք լինիցիք, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր՝՝. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք որ շարժիցին ի վերայ երկրի։
Իբրեւ զբնակն ձեր լինիցի ձեզ եւ եկն յարեալ ի ձեզ, եւ սիրեսցես զնա իբրեւ զանձն քո. զի պանդուխտք եղերուք եւ դուք յերկրին Եգիպտացւոց. ես եմ Տէր Աստուած ձեր։
զվեց օր գործեսցես զգործ, յաւուրն եւթներորդի շաբաթ հանգիստ անուանեալ սուրբ Տեառն՝՝. զամենայն գործ մի՛ գործիցէք, զի շաբաթ Տեառն է յամենայն բնակութեան ձերում։
Որդի փառաւոր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի ի տեառնէ իւրմէ՝՝. իսկ արդ՝ եթէ հայր եմ ես, ո՞ւր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ, դուք քահանայք՝՝ որ բամբասէք զանուն իմ. եւ ասէք. Ի՞ւ բամբասեցաք զանուն քո։