4 Ամենայն անկողին յորում ննջիցէ սերմնակաթն՝ պիղծ եղիցի. եւ ամենայն յորոյ վերայ նստիցի՝ պիղծ լիցի։
Եւ այս օրէն լիցի սրբութեան նորա, որոյ ծորիցէ սերմն ի մարմնոյ իւրմէ, կամ թէ հալիցի մարմին նորա ի ծորելոյն. պղծութիւն իւր ի նմա է զամենայն աւուրս ծորելոյ մարմնոյ իւրոյ, կամ թէ հալիցի մարմին նորա ի ծորելոյ անտի՝՝, պղծութիւն մարմնոյ է այն։
Եւ մարդ որ մերձեսցի յանկողին նորա՝ ողողեսցէ զձորձս իւր, եւ լուասցի ջրով, եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
Մի՛ խաբիք. ապականեն զբարս քաղցունս բանք չարք։
եւ մի՛ կցորդ լինիք անպտղութեան գործոցն խաւարի, այլ մանաւանդ յանդիմանեցէք։
Ամենայն ինչ սուրբ է սրբոց, այլ պղծոցն եւ անհաւատից ոչինչ է սուրբ, այլ պղծեալ են միտք եւ խորհուրդք նոցա։