Մարդոյ ուրուք եթէ լինիցի ի մորթ մարմնոյ իւրոյ նշան սպւոյ, կամ պալար, կամ պաղպաջ, եւ լինիցի ի մորթ մարմնոյ նորա արած բորոտութեան, եկեսցէ առ Ահարոն քահանայ, կամ առ մի յորդւոց նորա քահանայից։
Եւ տեսանիցէ զայն քահանայն. եւ ահա տեսիլ արածին սպիտակ իցէ կամ կարմրագոյն ի կնտութեան նորա կամ ի ճեղութեան, իբրեւ զտեսիլ բորոտութեան ի մորթ մարմնոյ նորա,