Ապա թէ ոչ գտանիցէ ձեռն նորա բաւական լինել գառամբ, առցէ երկուս տատրակս կամ երկուս ձագս աղաւնեաց. զմին յողջակէզ եւ զմեւսն վասն մեղաց, եւ քաւեսցէ վասն նորա քահանայն, եւ սրբեսցի։
Մարդոյ ուրուք եթէ լինիցի ի մորթ մարմնոյ իւրոյ նշան սպւոյ, կամ պալար, կամ պաղպաջ, եւ լինիցի ի մորթ մարմնոյ նորա արած բորոտութեան, եկեսցէ առ Ահարոն քահանայ, կամ առ մի յորդւոց նորա քահանայից։
Եւ եղեւ ի հասանելն նորա ի մի ի քաղաքացն, ահա այր մի լի բորոտութեամբ իբրեւ ետես զՅիսուս, անկեալ ի վերայ երեսաց աղաչեաց զնա եւ ասէ. Տէր, եթէ կամիս, կարող ես զիս սրբել։