Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՈՂԲՔ 4:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Մերկացուցին իբրեւ վիշապք՝՝ զստինս իւրեանց, եւ դիեցուցին զկորիւնս իւրեանց. եղեն դստերք ժողովրդեան իմոյ ի տանջանս հարուածոց, զի չիք նոցա բժշկութիւն. եւ տառապեցան՝՝ իբրեւ ջայլամունք յանապատի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՈՂԲՔ 4:3
14 Iomraidhean Croise  

Եւ յարեայ ընդ առաւօտն դիեցուցանել զորդին իմ, եւ նա էր մեռեալ. եւ հայեցայ ընդ նա այգունն, եւ ահա չէր որդին իմ զոր ծնայ։


եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա, եւ ոզնիք ձագս հանցեն յապարանս նորա։ Վաղվաղակի հասեալ եւ գայ, եւ ոչ անագանեսցի.՝՝ եւ աւուրք նորա մի՛ յերկարեսցին։


Եւ բուսցի ի քաղաքս նորա եւ յամուրս փայտ փշաբեր. եւ եղիցի բնակութիւն համբարեաց եւ հանգիստ ջայլամանց։


Միթէ մոռանայցէ՞ կին զմանուկ իւր, կամ թէ ո՞չ գթասցի ի ծնունդս որովայնի իւրոյ. եւ եթէ մոռանայցէ զայն կին՝ սակայն ես ոչ մոռացայց զքեզ, ասէ Տէր։


Եւ կերիցեն զմարմինս ուստերաց եւ զմարմինս դստերաց իւրեանց, եւ իւրաքանչիւր զմարմին ընկերի իւրոյ՝ ի նեղութեան եւ ի պաշարման զոր պաշարեսցեն զնոսա թշնամիք իւրեանց եւ որք խնդրէին զանձինս նոցա։


Տես, Տէր, եւ հայեաց. ո՞ւմ արարեր այսպէս ճռաքաղ. եթէ կերիցե՞ն կանայք զպտուղ որովայնի իւրեանց, արարեր ճռաքաղ. արկեր ի ներքս զխոհակերս, զենուլ ի ներքս ի սրբութեան Տեառն զտղայս ստնդիայս,՝՝ զքահանայն եւ զմարգարէն։


Ձեռք կանանց ողորմածաց եփեցին զմանկունս իւրեանց, եւ եղեւ նոցա ի կերակուր՝ առ ի բեկումն դստեր ժողովրդեան իմոյ։


Վասն այնորիկ հարք կերիցեն զորդիս ի միջի քում, եւ որդիք կերիցեն զհարս. եւ արարից ի քեզ դատաստանս, եւ ցրուեցից զամենայն մնացորդս քո ընդ ամենայն հողմս։


եւ կերիջիք զմարմինս ուստերաց ձերոց, եւ զմարմինս դստերաց ձերոց կերիջիք։


անմիտք, ուխտադրուժք, անագորոյնք, աննուէրք, անողորմք.


Lean sinn:

Sanasan


Sanasan