Եւ ասէ Դաւիթ ցԳադ. Վտանգ է ինձ յամենայն կողմանց՝՝ յոյժ. բայց արդ անկայց ի ձեռս Տեառն, զի բազում են գթութիւնք նորա յոյժ, եւ մի՛ անկայց ի ձեռս մարդոյ։ Եւ ընտրեաց իւր Դաւիթ զմահն. եւ էին աւուրք հնձոց ցորենոյ։՝՝
Եւ դու ըստ բազում գթութեան եւ ողորմութեան քում ոչ թողեր զնոսա մինչեւ ի սպառ, եւ ոչ մերժեալ հեռացուցեր զնոսա ի քէն. զի դու հզօր ես գթած եւ ողորմած, երկայնամիտ եւ բազումողորմ։
Արդ երթ եւ ընթերցիր զպատգամս զայսոսիկ ի կողմանս հիւսիսոյ, եւ ասասցես. Դարձ առ իս, բնակիչդ Իսրայելի՝՝, ասէ Տէր, եւ ոչ հաստատեցից զերեսս իմ ի վերայ ձեր, զի ողորմած եմ ես, ասէ Տէր, եւ ոչ պահեցից ձեզ ոխս յաւիտեան։
Զի ընդ քեզ եմ ես, ասէ Տէր, ի փրկել զքեզ. զի արարից նուազութիւն ի մէջ ազգաց՝ յորս ցրուեցից զքեզ անդր, եւ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ոչ քաւեցից զքեզ։
Եւ թէ՝՝ որդի սիրելի՞ իցէ իմ Եփրեմ, մանո՞ւկ գրգանաց, փոխանակ զի բանք իմ են ի նմա, յիշելով յիշեցից զնա միւսանգամ. վասն այնորիկ փութացայ յաղագս նորա՝՝, ողորմելով ողորմեցայց նմա, ասէ Տէր։