Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՈՂԲՔ 1:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 Ամենայն ժողովուրդք յոգւոց ելանէին ի խնդիր հացի, տային զամենայն ցանկալի ինչս իւրեանց ի գինս հացի, զի դարձուսցեն զանձինս իւրեանց յինքեանս. տես, Տէր, եւ հայեաց, զի եղէ ես անարգեալ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՈՂԲՔ 1:11
20 Iomraidhean Croise  

Եւ եղեւ սով մեծ ի Սամարիա, եւ նստէին զնովաւ, մինչեւ եղեւ խալամ իշոյ յիսուն սկեղ արծաթոյ, եւ չորրորդ կապճի աղբոյ աղաւնեաց՝ յիսուն եւ՝՝ հինգ արծաթոյ։


Եթէ բազուկ առ բազուկ իցէ՞ քո Տեառն՝՝, եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես։


Աստուած զօրութեանց, դարձո զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ եւ կեցցուք։


Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Եթէ դարձցիս այսրէն՝ պատսպարեցից զքեզ, եւ առաջի երեսաց իմոց կացցես. եւ եթէ հանցես զպատուականն յանարգէ, իբրեւ զբերան իմ եղիցես. եւ եթէ՝՝ դարձցին նոքա առ քեզ, եւ ոչ եւս դու դարձցիս առ նոսա։


Եւ կերիցեն զմարմինս ուստերաց եւ զմարմինս դստերաց իւրեանց, եւ իւրաքանչիւր զմարմին ընկերի իւրոյ՝ ի նեղութեան եւ ի պաշարման զոր պաշարեսցեն զնոսա թշնամիք իւրեանց եւ որք խնդրէին զանձինս նոցա։


Տէր արքայ, չարիս գործեցին արքն այնոքիկ ըստ ամենայնի զոր արարին Երեմիայի մարգարէի, զի արկին զնա ի գուբն, եւ մեռանի ի ներքս, չարիս գործեցեր սպանանել զայրն Աստուծոյ,՝՝ յերեսաց սովոյս այսորիկ, զի ոչ գտանի հաց ի քաղաքիս։


Եւ յամիսն չորրորդ՝ որ օր ինն էր ամսոյն, եւ զօրացաւ սով ի քաղաքին. եւ ոչ գտանէր հաց ուտելոյ ժողովրդեան երկրին։


Մեղս մեղաւ Երուսաղէմ, վասն այսորիկ ամենայն գովիչք նորա կոր ի գլուխ առնէին զնա. զի տեսին զանարգանս նորա. զի նա ինքնին յետս դարձեալ յոգւոց ելանէր։


Պղծութիւն նորա առաջի ոտից իւրոց՝՝, եւ ոչ յիշեաց նա զյետինս իւր. իջոյց արտասուս մեծամեծս՝՝, եւ ոչ ոք էր որ մխիթարէր զնա. տես, Տէր, զտառապանս իմ, զի բարձրացան թշնամիք իմ ի վերայ իմ։


Պակասեցին աչք իմ յարտասուաց, խռովեցաւ որովայն իմ. յերկիր լուծան փառք՝՝ իմ ի վերայ բեկման դստեր ժողովրդեան իմոյ. ի սատակիլ տղայոց ստնդիեցաց ընդ ամենայն փողոցս քաղաքին։


Ի մարց իւրեանց պահանջէին հաց եւ գինի. ի պակասել թափել հանել զոգիս իւրեանց՝ ընկեցեալ ցրուեալ կային ի մէջ քաղաքին։՝՝


Տես, Տէր, եւ հայեաց. ո՞ւմ արարեր այսպէս ճռաքաղ. եթէ կերիցե՞ն կանայք զպտուղ որովայնի իւրեանց, արարեր ճռաքաղ. արկեր ի ներքս զխոհակերս, զենուլ ի ներքս ի սրբութեան Տեառն զտղայս ստնդիայս,՝՝ զքահանայն եւ զմարգարէն։


Յիշեա, Տէր, որ ինչ անցք անցին ընդ մեզ, նայեաց եւ տես զնախատինս մեր։


Lean sinn:

Sanasan


Sanasan