Գուցէ խօսիցին Եգիպտացիքն եւ ասիցեն. Առ չարութեան եհան զնոսա, կոտորել զնոսա ի լերինս եւ ջնջել զնոսա յերկրէ. դադարեա ի բարկութենէ սրտմտութեան քո, եւ ցածիր ի չարեաց ժողովրդեան քո։
Ընդ աստիճանս եւ ընդ սեղանն լացցեն քահանայք եւ պաշտօնեայք Տեառն, եւ ասասցեն. Խնայեա. Տէր, ի ժողովուրդս քո, եւ մի՛ տար զժառանգութիւն քո ի նախատինս՝ տիրել ի վերայ նորա ազգաց. զի մի՛ ասասցեն ի հեթանոսս թէ՝ Ո՞ւր է Աստուած նոցա։
Գուցէ խօսիցին բնակիչք երկրին ուստի հաներ զմեզ, եւ ասիցեն. Առ ի չկարելոյ Տեառն տանել զնոսա յերկիրն զոր խոստացաւ նոցա, եւ առ ատել զնոսա Տեառն՝ եհան զնոսա կոտորել զնոսա յանապատին։