Եւ նշանակ առ զթլփատութիւնն, կնիք արդարութեան հաւատոցն որ յանթլփատութենէ անտի. զի եղիցի նա հայր ամենայն հաւատացելոց որ յանթլփատութենէ անտի իցեն, առ ի համարելոյ եւ նոցա յարդարութիւն.
Եւ արար իւր Յեսու սուրս քարեղէնս գայլախազեայս, եւ թլփատեաց զորդիսն Իսրայելի ի տեղւոջն որ կոչէր Բլուր անթլփատից։ Եւ զոր օրինակ յապաւեաց Յեսու զորդիսն Իսրայելի որ էին ի ճանապարհի անդ, որ բնաւ չէին թլփատեալք յելելոցն յԵգիպտոսէ, զամենեսեան թլփատեաց Յեսու։